Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ֆինանսների նախարարությունը հարկ չի համարել ենթարկվել վարչապետին». Բողոքի ակցիա նախարարության շենքի մոտ

Նոյեմբեր 12,2014 13:01

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի հետքերով այս պահին հավաքվել են ֆինանսների նախարարության դիմաց: Հիշեցնենք, որ համատեղության կարգով բուհերում աշխատող ու սոցիալական վճարներից չազատված երիտասարդ դասախոսների հարցը լուծելու համար վարչապետը հանձնարարել էր օրենսդրական նախագիծ մշակել:

«Այդ հանձնարարականը վարչապետը տվել ֆինանսների նախարարությանը, բայց մինչ օրս չենք տեսել՝ ինչ քայլեր են ձեռնարկվել խնդրի լուծման համար: Այն, որ կենսաթոշակայինի հարցով հասարակությանը շահավետ գործողություններ չեն արվում՝ արդեն նորություն չէ, իրականություն է դառնում, որ ենթակաները պետական համակարգում իրենց ղեկավարներին չեն ենթարկվում: Կոնկրետ նախարարությունը հարկ չի համարել ենթարկվել վարչապետի հանձնարարականին»,- այսօր բողոքի ակցիայից առաջ ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

Dem--em-2

Նրա խոսքով, ավանդույթ է դարձել, որ քաղաքացիներն են ստիպում սահմանադրական կարգը հարգել. «Հիմա էլ պետք է ստիպենք, որ նախարարը ենթարկվի վարչապետին»:

Նրա տպավորությամբ այնքան թքած ունեն գիտնականների վրա, որ ձգձգում են խնդրի լուծումը, որ դեռ դիմում չգրած դասախոսներն էլ դիմում գրեն, ազատվեն աշխատանքից կամ էլ արդեն կիսամյակի վերջ է ու ինքնըստինքյան կավարտվի խնդիրը՝ առանց լուծման:

Այս պահին նախաձեռնության անդամները իրենց պահանջ-նամակն են պատրաստվում հանձնել նախարարին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930