«Դուք ձեր հանձնաժողովում բյուջեի նախագծի վերաբերյալ հետեւյալ հարցադրումը չե՞ք դրել, չե՞ք ասել՝ մենք մտնում ենք ԵՏՄ, դրա հետ կապված ունենք մաքսատուրքերի, մաքսային եկամուտների առումով լուրջ փոփոխություններ՝ էլ չասած այլ ազդեցությունները: Տրասֆերտների անկում կա, ընդ որում՝ շատ լուրջ անկում: Պավել Սաֆարյանի հայտարարության համաձայն՝ մոտ 21 տոկոս անկում կա: Ռուբլու արժեզրկում կա եւ այլն, կան լուրջ տնտեսական պրոցեսներ, որոնք ազդում են բյուջեի վրա: Մինչդեռ այնպիսի տպավորություն է, որ բյուջեն գրվել է՝ անկախ ընթացող այդ պրոցեսներից»,- այսօր ԱԺ-ում 2015-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին այսպիսի հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նա ասաց, որ թվում է, թե Հայաստանը մի աշխարհում է, ամբողջ աշխարհն այլ ուղղությամբ է գնում, որը հաշվի չի առնվել բյուջեում:
Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Հանձնաժողովի համատեղ նիստի քննարկումների ժամանակ բազմիցս այդ հարցերը բարձրացվել են: ԿԲ նախագահը հայտարարեց, որ տրանսֆերտների մակարդակն առաջին 9 ամիսների կտրվածքով մնացել է նախորդ տարվա մակարդակին: Ինչ վերաբերում է ռուբլու արժեզրկմանը, իմ անձնական տեսակետը հետեւյալում ՝ այդ պրոցեսների հիմքում ոչ այդքան տնտեսական, որքան քաղաքական դրդապատճառներ կան, իսկ քաղաքական դրդապատճառների հետ կապված այժմ քննարկումներ են լինում ՌԴ-ի եւ Արեւմուտքի կողմից՝ նպատակ ունենալով հանգել մի լուծման՝ պահպանելով երկու կողմերի քաղաքական շահերը եւ զերծ պահելու այլ երկրներին սուր տնտեսական զարգացումներից»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ