Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:
Մինչ քվեարկությունը ՀՀԿ խմբակցության անունից հանդես եկավ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հայտարարեց, որ ամեն անգամ, երբ ԼՂՀ անկախության ճանաչման հարցով օրինագծեր են մտնում ԱԺ նիստի օրակարգ, իրենք հայտնվում են անհարմար դրության մեջ. «Շատ լավ կարելի է պատկերացնել եւ կողմ քվեարկողներին, եւ դեմ քվեարկողներին, եւ ձեռնպահ: Այնուամենայնիվ, մի բան հստակ է, որ այս նախաձեռնությունը պետք է լինի 131 պատգամավորի եւ պետք է ունենա 131 կողմ»: Նա հայտարարեց, որ ՀՀԿ-ն այս անգամ եւս չի մասնակցի քվեարկությանը:
Քվեարկության արդյունքներով գրանցվեց 8 կողմ եւ 1 ձեռնպահ, եւ որոշումը, բնականաբար, չընդունվեց:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հերթական խայտառակությունը՝ կամ պիտի չդրվեր հարցը, կամ էլ պիտի միաձայն հաստատվեր:
Հիմա ինչ ունեցանք՝ փաստացի ՀՀ-ն մերժել է ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը! Հասկանում են արդյոք թե սա ինչպես կարող է ազդել նրանց վրա, ովքեր պոտենցիալ ճանաչողներ կարող էին լինել?
Ռուսավասալ ստրուկներ: