Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազգային ժողովում ԵՏՄ անդամակցության պայմանագրի վավերացման օրը բոլորս դեպի Ազգային ժողով՝ կանխելու պետական խայտառակությունը

Նոյեմբեր 12,2014 12:52

Հայրենակիցներ,
Հայ ժողովուրդ,
Հայաստանցիներ,

Հայաստանի 23-ամյա անկախության գլխին մահացու վտանգ է կախված. Հայաստանի ղեկավարումը վերցրած իշխանությունը և կուսակցությունները երկիրը տանում են Եվրասիական տնտեսական միություն, ուր Հայաստանը կցորդի կարգավիճակում է:

ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը հակասում է ՀՀ Անկախության Հռչակագրին և Սահմանադրությանը և նշանակում է ենթակայություն Ռուսաստանին.

– քաղաքական ասպարեզում. Հայաստանը կորցնում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու իրավունքը,
– Ղարաբաղը Հայաստանից անջատվելու է օտար մաքսակետով. ԵՏՄ անդամ երկրները զինում են Ադրբեջանին,
– կրթության ոլորտում. վերականգնվելու են ռուսական դպրոցները, և ռուսաց լեզուն վերագտնելու է իր երբեմնի գերիշխանությունը,
– օրենսդիր ասպարեզում. ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցվում է ռուսականին,
– տնտեսական ոլորտում. ՀՀ տնտեսության հնարավորությունները սահմանափակվում են հետադեմ տնտեսական գործընկերներով՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս: Հայաստանի գործարար կապերն անցնելու են մոսկովյան հաստատությունների միջանցքներով. Հայաստանը կարող է հրաժարվել սեփական արժույթից,
– լրատվական ոլորտում. ոտնահարվելու է խոսքի, մամուլի, տեղեկատվության ազատությունը. հայաստանյան տեղեկատվական միջոցները գործելու են Մոսկվայի թելադրանքով:
Հայրենակիցներ,
Հայաստան ամրոցի դարպասների բանալիները դավաճանաբար հանձնվել են միլիտարիստական Ռուսաստանի իշխանություններին: Ամրոցի վերջնական գրավմանը մնացել է մեկ քայլ. ՀՀ Ազգային ժողովի նիստում ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին պայմանագրի վավերացումը:
Կասեցնենք այդ պատմական խայտառակ գործընթացը՝ սերունդներին թողնելով ոչ թե ընկճված, հպատակեցված երկիր, այլ հպարտ, արժանապատիվ, արդար, ազատ և անկախ Հայրենիք:
Սա մեր պարտքն է մեր հայրենիքի, նրա ներկա և ապագա սերունդների առջև:

Հայ ժողովուրդ,
մենք ցույց ենք տվել, որ ճակատագրական պահին կարող ենք համախմբվել և ետ մղել մեր ազատության սպառնալիքները և դրանք կրող ուժերին:
Ժամանակն է ցույց տալու, որ մենք հպարտ, ազատատենչ և ըմբոստ ժողովուրդ ենք:
Ազգային ժողովում ԵՏՄ անդամակցության պայմանագրի վավերացման օրը բոլորս դեպի Ազգային ժողով՝ կանխելու պետական խայտառակությունը:
Զինվորական, ուսուցիչ, բանվոր, բժիշկ, գյուղացի, գիտնական, արվեստագետ, մտավորական, լրագրող. մի պահ թողնենք առտնին հոգսերը և միավորվենք հանուն ազատության: Մենք այդպես հաղթեցինք Սարդարապատում և ղարաբաղյան պատերազմում:
Բոլորս դեպի ազատություն:

Նախաձեռնող խումբ
Դանիել Իոննիսյան
Ֆելիքս Հայրապետյան
Զարուհի Հովհաննիսյան
Նարինե Մկրտչյան
Ստյոպա Սաֆարյան
Նարեկ Սամսոնյան

Ուղերձը բաց է միանալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀԱՅՈՒՀԻ says:

    Ժամանակն է ցույց տալու, որ մենք հպարտ, ազատատենչ և ըմբոստ ժողովուրդ ենք – ԵՐԱՆԻԻԻԻԻԻԻ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930