Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սևանա լիճ է բաց թողնվել 367.000 մանրաձուկ

Նոյեմբեր 12,2014 12:48

ՀՀ Գեղարքունիքի մարզում ՀՀ բնապահպանության նախարարության, Մարզպետարանի և պատասխանատու այլ կազմակերպությունների մասնակցությամբ իրականացվել է պետական բյուջեով նախատեսված ձկնապաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողնման աշխատանքներ:

Սևանա լիճ բաց է թողնվել 367.000 մանրաձուկ՝ 167.000 գեղարքունի և 200.000 ամառային իշխան: Մանրաձուկն ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին,«Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրով 2014 թվականի հունիսին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և «Արևաձուկ» ՍՊԸ-ի ու «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» ԲԲԸ-ի միջև կնքված պայմանագրերով ամրագրված չափաքանակներով: Մանրաձկան բացթողնման աշխատանքներին հետևել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և ՀՀ գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

015
Սևանա լճի էկոհամակարգը պահպանելու տեսանկյունից կարևորելով իրականացվող միջոցառումը՝ բնապահպանության նախարարը հայտնել է. «Հաջորդող տարիների համար նախատեսում ենք հենց տեղում ձկնկիթը ստանալ և գետից անմիջապես մանրաձուկը բաց թողնել, որպեսզի նման հնարավորությունն ավելի արդյունավետ իրագործվի, այս դեպքում ձուկը գետից անմիջապես դուրս կգա լիճ»: Արամայիս Գրիգորյանն անդրադարձել է նաև ձկնագողության խնդիրն և շեշտել, որ այն միայն պատասխանատու գերատեսչության պարտավորությունը չէ, այն պետք է լուծվի տարածաշրջանի բնակչության հետ համատեղ և խնդրանքով դիմել է վերջիններիս, որպեսզի ձկների ձվադրման այս ժամանակահատվածում զերծ մնան անօրինական որսից և միահամուռ ուժերով լուծեն խնդիրը: Այս ժամանակահատվածում համատեղ միջոցառումներ են իրականացվելու նաև ՀՀ ոստիկանության հետ:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է մանրաձկան բացթողնման աշխատանքներից հետո երեք օր ուժեղացնել հսկողությունը բացթողնման վայրի հարակից տարածքներում:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվել է մանրաձկան բացթողնման տարածքում 3 օր կազմակերպել շուրջօրյա հերթապահություն:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930