Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Թող եռյակը չվիրավորվի, բայց այդ 12 կետերի ճնշող մեծամասնությունը ՀՅԴ խմբակցությունն է ձեւավորել». «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 12,2014 12:08

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ

-Նախագահը նաեւ տվեց ստեղծված իրավիճակի գնահատականը՝ կառավարությունը աշխատել է, բայց եռյակը բավարարված չէ: Ուրեմն ի՞նչ անել. նորից անդրադառնալ ու քննարկել կետ առ կետ: Իր հերթին վարչապետ Աբրահամյանը արձագանքեց՝ չնայած պատասխանել են 12 կետերին, սակայն պատրաստ են դարձյալ քննարկելու, եթե անհրաժեշտություն լինի: Այսինքն՝ իշխանության սեղանին վերստին հայտնվում են ընդդիմության 12 կետե՞րը:

-12 կետերը իշխանության կողմից անտեսված կամ մի կողմ մղված չեն եղել: Կառավարության պատասխանում դրանք մեկ առ մեկ դիտարկված են։
Այժմ էլ եռյակը կարող է գալ, ներկայացնել իր փաստարկները, մենք էլ՝ մերը: Բայց ընդդիմությունը նաեւ պետք է հստակ գիտակցի՝ սա պետություն է, որը պետք է իր քայլերն անի՝ գնահատելով եղած հնարավորությունները:

Մենք չենք կարող մեր ժողովրդի ճակատագիրը թողնել ինքնահոսի ու ասել՝ լավ, այս մարդկանց չնեղացնելու, գլուխներս միտինգներով չծանրաբեռնելու համար եկեք եռյակի բոլոր առաջարկները կատարենք, թեկուզ եթե մեկ տարի անց կանգնենք փաստի առաջ: Ուզում են, որ գնանք ուզվորությամբ նորից մեր արտաքին պա՞րտքը ավելացնենք: Նման իշխանությանը ինչպե՞ս կարող է հարգել ժողովուրդը:

Ի դեպ, թող եռյակը չվիրավորվի, բայց այդ 12 կետերի ճնշող մեծամասնությունը ՀՅԴ խմբակցությունն է ձեւավորել, ու այսօր հարթակում 12 կետերի մասին հայտարարողներից շատերն անգամ անտեղյակ են դրանց բովանդակությանը:

-Ստացվում է, որ 12 կետերը մշակող քաղաքական ուժը ոչ միայն հարթակում չէ, առնչություն չունի միտինգավորների հետ, այլեւ 12 կետերի չկատարման մասին հայտարարություն անողների շարքերում էլ չէ:

-Այո, որովհետեւ ՀՅԴ-ն մշտապես կողմ է եղել կառուցողական մոտեցման: Չեմ կարող չասել, որ դեռ քառյակի գոյության ժամանակ նրանում եղել են գործիչներ, որոնք ասել են՝ իշխանությունը հակված է գնալ լուծումների, եկեք միասին այս դրական գործընթացին ընթացք տանք: Սակայն «արմատական» թեւը դեմ է եղել: Որովհետեւ նրանց նպատակը ժողովրդին հանրահավաքային պայքարի տանելն էր:

Եվ հիմա պետք է նախ հստակեցնենք՝ մենք գործ ունենք եռյակի՞, թե՞ քառյակի հետ, որպեսզի հասկանանք՜ այդ կետերից ո՞ր մասը ո՞ւմ հետ ենք քննարկելու: Մենք կարող ենք դիմել ՀՅԴ-ին ու այն կետերը, որոնք նրանց առաջարկներն են, իսկ դրանք գերակշիռ մաս են կազմում, քննարկել Դաշնակցության հետ: Մյուս կետերի մասով կսպասենք եռյակի ուժերին:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930