Ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին «Չորրորդ իշխանությունը» զրուցել է ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ։
– Պարոն Ջհանգիրյան, կխնդրեի անդրադառնալ Սերժ Սարգսյանի հայտարարություններին։ Նախօրեին նա ասել է, որ կառավարությանը
հանձնարարել է վերանայել ընդդիմության ներկայացրած 12 պահանջները, նշել կոնկրետ այն գործընթացները, որոնցով իրականացնելու են այդ կետերը։ Ինչ էր նշանակում նրա այս հայտարարությունը։
– Իմ կարծիքով, նախ՝ Սերժ Սարգսյանի ելույթն ուղղակի մեսիջ էր՝ «թեեւ մենք նախկինում հրաժարվել էինք 12 կետերում բարձրացված հարցերի արմատական լուծումներից, բայց հիմա հանձնարարել եմ կառավարությանը մեկ անգամ եւս անդրադառնալ այդ խնդիրներին»։ Սա ուղերձ էր ընդդիմության պահանջները գործադիրի համար լսելի լինելու մասին։ Հավանաբար հիշում եք՝ 12 կետերի ներկայացումից հետո իշխանության
որոշ ներկայացուցիչներ բարձր ամբիոններից հայտարարում էին, թե իրենք ավելի լավ են տիրապետում վիճակին, թե այդ 12 կետերի մի մասն իրենց ծրագրի մեջ ներառված է եւ այլն։
Երկրորդ՝ Սերժ Սարգսյանը փաստացի ընդունեց, որ ընդդիմության բարձրացրած բոլոր պահանջները իրական լուծումներ պահանջող խնդիրներ են։
Կարդացեք նաև
Երրորդ՝ Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ ապացուցեց, որ մտահոգված է ընդդիմադիր դաշտի ակտիվացումից, համախմբումից, բնակչության մոտ կուտակված լարումից։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում