Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունն ի՞նչ ուներ «նահանջելու»՝ բացարձակապես անհասկանալի է. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 12,2014 11:53

Երեկվանից ինտենսիվ շրջանառվում է «իշխանության նահանջի» վարկածը: Ինքնին զարմանալի է, թե որտեղի՞ց կամ ինչի՞ց նման հետեւության կամ ենթադրության հանգեցին եռյակամերձ քարոզչական շրջանակները: Արդյոք կա՞ ընթացիկ որեւէ լուրջ դրսեւորում, որի պայմաններում իշխանությունն էլ տեղի տար: Ամենեւի՛ն:

Եռյակը, ինչպես հայտնի է, մի 20 օր առաջ հայտարարել է «ակտիվ գործողությունների» մասին, բայց հոկտեմբերի 24-ի հանրահավաքից այս կողմ առանձնապես ակտիվ գոյության նշաններ ցույց չի տվել: Կարելի է հիշատակել թերեւս միայն ՀԱԿ-ԲՀԿ «փոխհրաձգությունը», բայց դա էլ ավելի շուտ եռյակի դեմ է խոսում, այլ ոչ թե օգտին:

Հետեւաբար եռյակի պասիվության, ներքին խնդիրներն ի ցույց դնելու խորապատկերում իշխանությունն ի՞նչ ուներ «նահանջելու»՝ բացարձակապես անհասկանալի է: Նույնիսկ հակառակը, իշխանությունը, տվյալ պարագայում՝ նախագահը, խաղին վերադարձնում է ինտրիգը:

Այլ կերպ ասած, 12 կետերի մասին հիշեցումը եռյակի համար, նախ, քննարկման թեմա է ապահովում, ըստ որում՝ այնպիսին, որը կարող է հանրության ուշադրությունը շեղել եռյակի ներքին խնդիրներից: Եվ հետո, եռյակը, գոնե հակադարձելու առումով, ակտիվանալու առիթ է ստանում: Այսինքն՝ իշխանությունը դեռ մի բան էլ խթանում է արդեն մի տեսակ նիրհող եռյակի ակտիվացմանը:

Հասկանալի է, իհարկե, որ քարոզիչները շտապել են շրջանառել «նահանջի» ու «ռեժիմը վախեցած է»-ի կարգի կաղապարները: Բայց դա թերեւս ամենասխալ բանն է, որ կարելի էր անել: Իշխանությունը այս ընթացքում, հակառակը, իր քայլերով միշտ ցույց է տվել, որ դրանց չարժե միագիծ ու մակերեսորեն մոտենալ: Մինչդեռ ընդդիմախոսները շարունակում են տրորել նույն փոցխը՝ տրվելով այսրոպեական քարոզչական կարճաժամկետ ազդեցություն ունենալու գայթակղությանը:

… Ավելի քննախնդիր դիտարկման դեպքում պետք է որ նկատելի լիներ. իշխանությունն առաջարկում է ճատրակել, այսինքն՝ շախմատ «խաղալ»՝ միաժամանակ մնալով կառուցողական դաշտում եւ նույնն առաջարկելով ընդդիմախոսներին: Վերջիններիս համար միգուցե նախընտրելի է դա ներկայացնել որպես իշխանության թուլության դրսեւորում կամ էլի նման մի բան: Առավել եւս, որ մի երկու-երեք շաբաթ առաջ, իրենց «ձիու վրա» զգալով, եռյակի ներկայացուցիչները կապիտուլյացիայի ախորժակ էին «ցուցադրում»: Հնարավոր է, որ իներցիայով նրանք էլի կարող են մերժողական մոտեցում դրսեւորել:

Սակայն հենց եռյակի ներսում եղած տարաձայնությունները հաղթահարելու կամ գոնե մեղմելու նկատառմամբ եռյակը գուցե այնքան շրջահայաց գտնվի, որ որոշի «օդում չթողնել» պարզած ձեռքը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930