Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Իշխանափոխության գործը բավական լավ է ընթանում». «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 12,2014 11:36

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը երեկ ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելու, որ ընդդիմության սկսած գործընթացը երկրում ապակայունություն է ստեղծում, ինչը կարող է դուր չգալ Եվրասիական տնտեսական միության անդամներին, մասնավորապես՝ Ռուսաստանին։ ՀՀԿ-ի քչախոս փոխնախագահը հենց այնպես ասուլիս չէր հրավիրի ու նման բան չէր հայտարարի։ Ուրեմն ինչո՞ւ է Ռ. Զոհրաբյանը որոշել խոսել։

Ուշագրավ է, որ Հանրապետական փոխնախագահը ասուլիս է հրավիրում Սերժ Սարգսյանի հարցազրույցի ֆոնին, ով ասել էր, թե ընդդիմության կողմից ներկայացրած 12 կետանոց պահանջները պետք է վերանայվեն կառավարության կողմից։ Բացելով փակագծերը, Ռազմիկ Զոհրաբյանն, ըստ էության, ասել էր, որ Սերժ Սարգսյանն արձագանքում է ներքաղաքական խնդիրներին, որովհետև դրանք «ապակայունացնում» են իրավիճակը, այսինքն՝ ինքը վտանգ է զգում իշխանափոխության պահանջից, իսկ ինքը չի ուզում, որ վիճակն ապակայունանա՝ վտանգը մեծանա, ուստի կառավարությանը հանձնարարում է վերանայել դրանք։

«ՉԻ»–ի հետ զրույցում Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահի հայտարարությանն ասաց, թե Ռազմիկ Զոհրաբյանի հնչեցրած խոսքերից կարելի է հասկանալ, որ այս ռեժիմը շատ վատ, ողորմելի վիճակում է հայտնվել։

«Ինչքան թույլ են ուրեմն իրենց դիրքերը եւ որքան թքած ունեն իրենց վրա Մոսկվայում, որ սեփական թիմի ոգին բարձրացնելու նպատակով կազմակերպվում են նման էժանագին ասուլիսներ՝ փորձելով իրենց պրիմիտիվ թիմին համոզել, որ Ռուսաստանն իբր իրենց աջակցում է, եւ որ Ռուսաստանը չի թողնելու փոփոխություններ Հայաստանում։
Իհարկե, այս ամենը ցնորք է, բայց որ նման ցնորամիտ մեթոդներով փորձում են գոտեպնդել իրենց թիմը, ցույց է տալիս իրենց մակարդակն ու ստրկամիտ մտածելակերպը։
Փաստորեն, իրենք այլեւս ներքին որեւէ ռեսուրս չունեն եւ սեփական թիմին փորձում են ցույց տալ, թե գտել են արտաքին աջակցություն եւ դրանով մխիթարվում են։ Ուրեմն, իշխանափոխության գործը բավական լավ է ընթանում»,- շեշտեց Լեւոն Զուրաբյանը։

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930