Հատված ՀՀ կրթության եւ գիտության նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ հարցազրույցից:
– Պարոն Աշոտյան, Սերժ Սարգսյանը ՀՀ Կառավարությանը հանձնարարել է կրկին ուսումնասիրել խորհրդարանական ոչ իշխանական ուժերի պահանջներն ու կետ առ կետ քննարկել այդ փաստաթուղթը։ Ի՞նչ եք անելու այժմ ու ի՞նչը չէիք արել նախկինում, որ հիմա պետք է իրականացնեք։
– Գիտեք, որ եռյակի կողմից առաջարկված օրակարգով Կառավարությունն իր առաջնային արձագանքը ներկայացրել է կատարված աշխատանքների, կատարվելիք աշխատանքների մասին, իսկ նախագահի առաջարկից հետո, բնականաբար, նորից Կառավարությունը կանդրադառնա ընդդիմության այլընտրանքի առաջարկություններին, ինչպես որ թելադրում է նորմալ քաղաքական մշակույթը։ Աշխատել այն հարցերի ուղղությամբ, որոնք այսօրվա դրությամբ լուծելի էին, ստեղծել այն հարցերի համակարգը, որոնք լուծելի են մոտ ապագայում, ու նաեւ նշել այն հարցերը, որոնք կարող են այս պահին անլուծելի լինել։ Նաեւ պետք է նշեմ, որ երկրի խնդիրների օրակարգը, զարգացման հեռանկարը չեն կարող սահմանափակվել բացառապես տվյալ 12 առաջարկություններով։
– Բայց ինչո՞ւ է իշխանությունը նոր վերհիշել այդ 12 կետերի պահանջի մասին, երբ դրանց մասին մոռացել են անգամ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը։ Ինչո՞ւ նախկինում Կառավարությունը «խորը» չէր ուսումնասիրում այդ պահանջները, որպեսզի նորից անդրադառնալու խնդիր չառաջանար։
Կարդացեք նաև
– Այդ կետերը, որպես երեւույթ, արտահայտում են ոչ իշխանական ուժերի մտահոգությունը։ Եթե իրականում ծավալվեր ոչ թե քաղաքական պայքար, այլ քաղաքական աշխատանք, ու քաղաքական ուժերը միմյանց հետ մրցեին քաղաքական գաղափարների, ծրագրերի իրագործման համար, ապա այդ դեպքում նման խնդրի առաջ չէինք կանգնելու։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում