Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մետրոպոլիտենի ղեկավարները կգնա՞ն հաշտության

Նոյեմբեր 12,2014 11:25
metro

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացած Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ներկայացուցիչ Արտակ Երեմյանը դատարանում հայտնեց, որ վատառողջ լինելու պատճառով, ինչպես նաեւ տնօրինության՝ հանրապետությունից բացակայելու պատճառով չի կարողացել քննարկել մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներ Սեւակ Հովսեփյանի, Գագիկ Գալստյանի եւ մյուսների հետ հաշտության եզրեր գտնելու հարցը: Նա խնդրեց 10 օր ժամանակ:

Դեկտեմբերի 2-ին Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ կշարունակվի դատական նիստը:

Հիշեցնենք, որ մետրոպոլիտենի աշխատակիցները դիմել են դատարան՝ ազատման հրամանը չեղյալ հայտարարվելու, նախկին աշխատանքում վերականգնվելու եւ կորցրած աշխատաժամանակի դիմաց գումար ստանալու պահանջով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930