Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՏՄ մտնելուց հետո բնական գազը չի էժանանա

Նոյեմբեր 12,2014 11:13

Քանի որ հանրությունում այժմ ակտիվ քննարկումներ են ընդանում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետևանքով բնական գազի հնարավոր էժանացումների մասին, հարկ ենք համարում այդ հարցին անդրադառնալ մանրամասն:

Այսպես,2012 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի հետ Հայաստանը 2 գազային համաձայնագրեր ստորագրեց: Դրանցից մեկով Հայաստանը վաճառեց «ՀայՌուսգազարդ»-ում իր 20% բաժնեմասը, իսկ մյուսով՝ սահմանվեց բնական գազի սակագինը Հայաստանի համար։

Թեև համաձայնագրերը կնքվեցին Մաքսային միությանը (ՄՄ) անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի՝ 2013թ սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո, սակայն իրավական առումով դրանք որևէ կերպ չեն առնչվում ՄՄ-ին կամ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)։

«Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» համաձայնագրով սահմանվեց 2014-2018 թթ. ժամանակաշրջանում Հայաստան մատակարարվող գազի գնի որոշման բանաձևը՝ կապված ՌԴ ներքին գների մակարդակի հետ։ Այսինքն՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը իր մայր ընկերությունից՝ «Գազպրոմից» գազը գնում է այն գնով, ինչ Ռուսաստանի ներքին գազամատակարարողը։ Ավելին, «Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրով էլ հանվեց Հայաստան ներմուծվող գազի 30% մաքսատուրքը։ Արդյունքում Հայաստանի համար գազի գինը դարձավ մոտ 190 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար։

Այստեղ, սակայն, կա մի շատ կարևոր հանգամանք։ «Գազպրոմին» պատկանող «Գազպրոմ Արմենիան» թեև ցածր գնով է ձեռք բերում բնական գազը իր մայր ընկերությունից (մոտ 190 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար), սակայն հայաստանցի սպառողներին վաճառում է մոտ կրկնակի թանկ գնով (մոտ 380 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար)։
Այսինքն, իրականում այդքան էլ կարևոր չէ, թե ռուսական «Գազպրոմը» իր դուստր «Գազպրոմ Արմենիաին» ի՞նչ գնով է գազը վաճառում, քանի որ այդ գումարը գնում է նույն «Գազպրոմի» մեկ գրպանից` մյուսը: Կարևորն այն է, թե ի՞նչ գնով է «Գազպրոմ Արմենիան» գազը վաճառում մեզ… Իսկ այդ գինը (380 դոլար), ըստ էության, միջին եվրոպական շուկայական գին է:

Բոլոր դեպքերում՝ մինչև 2018 թվականը Հայաստանում գազի սակագինը կարգավորվելու է վերընշված պայմանագրով։ Դա նշանակում է, որ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանում բնական գազը չի էժանանալու, եթե ռուսաստանցի սպառողի համար այն չէժանանա։ Եվ հակառակը՝ հայաստանցի սպառողի համար գազի գինը կարող է թանկանալ, եթե այն թանկանա ռուսաստանցիների համար։

Հրայր Մանուկյան

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930