Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որքա՞ն խորն է լինելու ճգնաժամը եւ ե՞րբ է այն Հայաստան հասնելու. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 12,2014 10:58
rubli

Ի վերջո, ինչպե՞ս կազդի Ռուսաստանում ծայր առած խորը տնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա։ Այս հարցը հանրության շրջանում գոնե առայժմ չի քննարկվում։

Եւ դա բնական է։ Ճգնաժամը կարծես թե Հայաստան չի հասել։ Ճգնաժամի թույլ ազդեցությունը առայժմ զգում են միայն մեր այն հայրենակիցները, որոնք մասնավոր տրանսֆերտներ են ստանում Ռուսաստանից։ Դրանք ռուսական ոուբլով արտահայտված չեն նվազել, բայց դրամով կամ դոլարով արտահայտված անկում են ապրել եւ անշուշտ ազդել տրանսֆերտներ ստացող քաղաքացիների գնողունակության վրա։
Բայց այսքանով հանդերձ՝ հանրության շրջանում վատ կանխազգացումները այնքան էլ ցայտուն չեն արտահայտված։ Եվ շատ իզուր։ Ճգնաժամին պատրաստ լինելը միակ երաշխիքն է դրանից նվազագույն կորուստներով դուրս գալու համար։ Եւ դրան պատրաստ լինելու համար պետք է ունենալ երկու հարցի պատասխան՝ որքա՞ն խորն է լինելու ճգնաժամը եւ ե՞րբ է այն Հայաստան հասնելու։

Այս հարցերի միանշանակ եւ հստակ պատասխաններ ներկայումս չեն կարող տալ նույնիսկ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի փորձագետները։ Սակայն, պատասխանների որոշակի տարբերակներ կարելի է ուրվագծել՝ հաշվի առնելով «նախկին փորձը»։ Իսկ այդպիսի փորձ կա։ Եթե վերլուծենք 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի «պատմությունը», ապա կհայտնաբերենք, որ այդ ճգնաժամը Հայաստանին հարվածեց հիմնականում երկու «կետերից»։ Դրանք էին՝ գունավոր մետաղների գների կտրուկ նվազումը (օրինակ՝ պղնձի մեկ տոննայի գինը նվազեց երեք անգամ՝ 9 հազար դոլարից հասնելով 3 հազարի) եւ Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների նվազումը (դրանք նվազեցին մոտ 40 տոկոսով): Հենց այս երկու հարվածների հետեւանքով մեր տնտեսությունը 2009-ին, պաշտոնական տվյալներով, գրանցեց մոտ 15 տոկոս անկում։

Առավել ուժեղ հարվածը, իհարկե, ռուսական տրանսֆերտների նվազումն էր։ Եթե հաշվի առնենք, որ այդ տարիներին միայն Ռուսաստանից եւ միայն բանկային համակարգով Հայաստան էր ուղղվում 1.3 միլիարդ դոլարի տրանսֆերտ, ապա պարզ կդառնա, որ 40 տոկոսանոց անկումը հանգեցրեց մոտ կես միլիարդ դոլարի թերստացման։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանից Հայաստան գումար էր գալիս եւ հիմա էլ գալիս է ոչ միայն բանկային համակարգով, ապա թերստացումը կարող է հասնել մինչեւ 1 միլիարդ դոլարի։ Իսկ դա մեր պետական բյուջեի կեսն է։

Տրանսֆերտների մեկ միլիարդ դոլարով նվազումը նշանակում է, որ մարդիկ մեկ միլիարդ դոլարի ավելի քիչ առեւտուր են անում։ Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ արտադրողները եւ ներմուծողները 1 միլիարդ դոլարով ավելի քիչ ապրանքներ են արտադրում ու ներկրում… Մի խոսքով, ազդեցությունը դաժան էր։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930