ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Սերժ Սարգսյանի անդրադարձը պայմանավորում է նրանով, որ եռյակը շարունակում է այդ թեման արծարծել. «Նախագահն էլ, ճիշտն ասած, հարմար գտավ մեկ անգամ եւս քննարկել, անդրադառնալ դրանց։ Երբ որ անընդհատ արծարծվում է, պետք է անդրադառնալ եւ սպառիչ պատասխան տալ, որ այլեւս չարծարծվի այդ խնդիրը, կամ էլ քննարկել շեշտադրումները եւ փորձել ժամանակի մեջ նայել այդ»։
Այսինքն` կառավարությունը մատների արանքով է նայել այդ պահանջներին։ «Ոչ, իհարկե, լիարժեք քննարկում է եղել, իսկ նորից հաշվի չնստել չենք կարող, որովհետեւ դա նաեւ քաղաքական մշակույթ է, երբ դու փորձում ես օպոզիցիայի առաջարկներին ականջալուր լինել»։
Ավետիսյանը հստակ պատասխան չի կարող տալ՝ կկատարվե՞ն բոլոր կետերը։ «Այնտեղ կետեր կան, որ արդեն կատարվել են, բայց կան կետեր, որոնք այս դրությամբ անլուծելի են, օրինակ՝ արտահերթ ընտրությունները եւ 100 տոկոս համամասնականին անցումը»։
ՀՀԿ քարտուղար Գագիկ Մելիքյանը զարմանում է մեր հարցից՝ 12 կետը ե՞րբ է օրակարգից դուրս եկել, այո, կառավարությունը պատասխանել է, բայց պատասխանը շարունակական բնույթ պետք է կրի. «Եվ ճանապարհային քարտեզը, որ կա մշակված կամ առաջիկայում պետք է մշակվի լուծման համար, դրանք պետք է ընթացքի մեջ լուծվեն»։
Կարդացեք նաև
Այսինքն՝ եռյակն ըստ էության հրաժարվել է 12 կետից եւ իշխանափոխության գործընթաց է սկսել։ Մելիքյանն արձագանքեց. «Ո՞վ է ասում, որ հրաժարվել է, որեւէ մեկը չի հրաժարվել այդ կետերից»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում