Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի վրա ռևիզոր կբերեն. «Ժամանակ»

Նոյեմբեր 12,2014 10:09

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը երեկ հայտարարել է, որ շուտով Հայաստանի մաքսակետերում Եվրասիական միության ներկայացուցիչներ կլինեն՝ Հայաստանի մաքսային ծառայության հետ աշխատելու համար: Այս ներկայացուցիչներին այլ կերպ պարզապես կարելի է համարել ռևիզորներ, և սա ի գիտություն մարդանց, որոնց կարծիքով՝ Հայաստանի ինքնիշխանությանը ոչինչ չի պատահում ԵՏՄ-ին անդամակցելիս:

Սակայն այս հարցերից ամենաէականը շարունակում է մնալ Ղարաբաղի հետ սահմանը, որում մաքսակետի հարց, ըստ Գագիկ Խաչատրյանի, չի քննարկվում: Սակայն խնդիրն այն է, որ նման ձևակերպումների տակ Հայաստանի իշխանությունների ասածի իրական միտքն է թաքնված, որը հետևյալն է. առայժմ ԵՏՄ երկրները Հայաստանին չեն պարտադրում մաքսակետ դնել Ղարաբաղի հետ սահմանին: Կպարտադրեն, թե ոչ՝ այստեղ արդեն Հայաստանը չէ որոշողը, այստեղ Հայաստանն ընդամենը սպասողն է և հուսացողը, որ նման պարտադրանք չի լինի: Կլինի, թե ոչ՝ կախված է, իհարկե, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հարաբերություններից: Եթե նրանք որոշեն միմյանց հետ վերստին ինչ-որ հարցեր պարզել, ապա չի բացառվում, որ կօգտագործեն նաև Հայաստանի հարցը՝ հիմնականում ՌԴ վրա ճնշում բանեցնելու համար; Իսկ օգտագործել Հայաստանի հարցը նշանակում է օգտագործել ղարաբաղյան սահմանի խնդիրը:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930