Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնօրեննե՛ր, տեր կանգնեք օրենքով ձեզ տրված իրավունքներին

Նոյեմբեր 12,2014 15:30

Բազմիցս եմ ահազանգել ՀՀ մարզպետների եւ մարզպետարանների կրթության վարչությունների քաղծառայող պետերի անօրինական գործունեության մասին:
Կոտայքի մարզպետ պարոն Հարությունյանի ուշադրությունն եմ հրավիրում մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Հ. Կոստանյանի գործունեության վրա, ով քաղծառայողի կարգավիճակ ստանալու համար ՀՀ օրենքների իմացության վերաբերյալ անպայման քննություն է հանձնել, բայց չգիտի, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչեւ 8 դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:

Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի դպրոցի տնօրեն, մաթեմատիկայի ուսուցիչ Նարինե Աբրահամյանը տարիֆիկացիայով շաբաթական 8 դասաժամ է ունեցել, որի թույլտվությունը պարոն Կոստանյանը վերապահել է իրեն: Տնօրենը 27.10.2014թ. հ.117/1 թվակիր նամակով Կոստանյանից խնդրել է այդ թույլտվությունը, ով անթվակիր, փաստորեն ոչ պաշտոնական նամակով պատասխանել է. «Քննարկման արդյունքում մարզպետարանն անհրաժեշտ է համարում սահմանված կարգով հայտարարել «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ»:

Untitled-1

Հետաքրքիր է, թե ո՞ւմ հետ է մարզպետարանում քննարկել օրենքով ամրագրված նորմի մասին: Ստացվում է, որ Կոտայքի մարզպետարանում օրենքներին չի տիրապետում ոչ միայն պարոն Կոստանյանը: Մարզպետարանը կոպտորեն միջամտում է նաեւ դպրոցներում կադրերի ընտրության գործընթացին: Հանձնարարում են իրենց հետ համաձայնեցնել ցանկացած կադրի նշանակում, որը պարզապես խանգարում է տնօրենին աշխատել: Այնինչ վերոնշյալ օրենքի 12-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն՝ տնօրենը պատասխանատու է պետական կրթական գործընթացի կազմակերպման եւ կադրերի ընտրության համար:

Ներկայացնում եմ անթվակիր այն նամակի պատճենը, որի կատարողը Հ. Կոստանյանն է, եւ հուսով եմ, որ մարզպետն առնվազն կարգի կհրավիրի նրան:

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
կրթության փորձագետ

«Առավոտ» օրաթերթ
11.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930