Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյան. «Եթե վստահեն՝ կարող եմ»

Նոյեմբեր 11,2014 13:37

«Եթե վստահեն՝ կարող եմ այդ երկու նախարարությունների միավորումից հետո ստանձնել նախարարի պաշտոնը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Հիշեցնենք, խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ հաստատեց կառավարության առաջարկած կառուցվածքային փոփոխությունները: Այդ նախագծով առաջարկվում է կառավարությունը համալրել նոր՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությամբ, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը միացնել տարածքային կառավարման նախարարությանը`ձևավորելով մեկ՝ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:
Արմեն Երիցյանն ամենահավանական թեկնածուն է, որը երկու նախարարությունների միավորումից հետո կղեկավարի կառույցը:

Արմեն Երիցյանը նաև նշեց, որ նախարարությունների միավորումը, որն այդքան շատ հարցեր առաջ քաշեց, բացատրվում է նրանով, որ երկուսի՝ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունների գործառույթները իրար շատ նման են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930