Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը փորձում է հունավորել եռյակի գործողությունները. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 11,2014 11:17

Վերստին թարմացնելով այդ 12 կետերը՝ Սերժ Սարգսյանը, կարելի է ասել, փորձում է եռյակին հետ բերել կառուցողական դաշտ եւ «դեմքը փրկելու» հնարավորություն ընձեռել, որպեսզի նրանք կարողանան ասել, թե Կառավարությունն իրենց ճնշման ներքո այս կամ այն կետը բավարարեց.

«Առաջին կետի մասին կունենանք փոքրիկ ճանապարհային քարտեզ, կունենանք ժամկետներ, անցնեն երկրորդին, անցնեն երրորդին, որպեսզի եւ՛ խորհրդարանական այս ուժերը կամ եռյակն իրենց բավարարված զգան, չասեն մեզ անտեսեցին, ե՛ւ մյուս կողմից էլ՝ Կառավարությունը, կարծում եմ, որ մեկ անգամ էլ քննարկելով՝ միգուցե նոր հայացքով կարող է նայել այս ողջ փաթեթին»։

Հատկապես այս վերջին մասով փաստորեն, Ս. Սարգսյանը նաեւ փոխզիջման հրապարակային առաջարկ է անում, կամ էլ, ավելի ճիշտ՝արձագանքում Լեւոն Տեր- Պետրոսյանի՝ դեռ նախորդ հանրահավաքում հնչեցրած ակնկալիքին իշխանությունների կողմից առաջարկությունների վերաբերյալ։

Թե ինչով է պայմանավորված այս քայլը, դժվար է միանշանակ ասել, սակայն այն, որ ընդամենը մի քանի ամիս առաջ եռյակի նույն՝ 12 կետերի հետ կապված Սերժ Սարգսյանի համար անընդունելի էր «պահանջում ենք» ձեւակերպումը, իսկ այսօր արդեն նա «ինքնաբուխ» կերպով է թարմացնում այդ պահանջները, խոսում է այն մասին, որ ընդդիմության դիրքերն ավելի ամուր են, քան կարող է ոմանց թվալ։ Կամ էլ, ավելի ճիշտ՝ իշխանության դիրքերը շատ ավելի թուլացած են, քան ՀՀԿ-ականները ցույց են տալիս։
Ամեն դեպքում՝ իր այս քայլով Ս. Սարգսյանը փորձում է հունավորել եռյակի գործողությունները:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930