«Նման բան չի եղել: Իմ անվան հետ են խաղում»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Ստեփանյանը:
Հիշեցնենք, հոկտեմբերի 29-ին «Հաուս» սրճարանում տեղի էր ունեցել ծեծկռտուք: Խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ մեր աղբյուրի՝ 20-25 անձ ԱԺ պատգամավոր Արթուր Ստեփանյանի եւ Արաբկիր համայնքի պատասխանատու Գեւորգ Ղազարյանի գլխավորությամբ «ոտքերի տակ են գցել» սրճարանի տիրոջը՝ Կարեն Բեջանյանին, եղբորը՝ Աշոտին, որդուն՝ Սամվելին: Արթուր Ստեփանյան Ըստ նախնական տեղեկությունների, շարժառիթը եղել է այն, որ Բեջանյանի որդին «հանդգնել» է սիրահարվել այն աղջկան, որը պատգամավորի տղայի համակրած աղջիկն է: Կարեն Բեջանյանի օբյեկտում խուզարկություն է տեղի ունեցել զենք փնտրելու նպատակով: Նա ստացել է ծնոտի վնասվածք:
Հետաքրքրվեցինք` իր կարծիքով ո՞ւմ ձեռքի գործն է, ո՞վ է հանդգնել իր անվան հետ խաղալ: «Չգիտեմ, չեմ մտածել»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Հակադարձելով մեր զարմանքին էլ` հավելեց. «Մտածողը ես չե՞մ: Չեմ ուզել, չեմ մտածել»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ