Լրահոս
Օրվա լրահոսը

Առուշանյաններն ընտանիքով վաղվանից հացադուլ կսկսեն Բաղրամյան 26-ում

Նոյեմբեր 10,2014 22:10

Ի պաշտպանություն արդեն երեք տարի կալանքի մեջ գտնվող HSBC բանկի ռիսկային վարկերի բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Առուշանյանի՝ նրա ընտանիքի անդամները վաղը բողոքի ակցիա կանցկացնեն նախագահական նստավայրի դիմաց ու կսկսեն անժամկետ հացադուլ:

«ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը, ամերիկյան համալսարանը կարմիր դիպլոմով է տղաս ավարտել ու որպես լավ աշխատող էր հայտնի: Նրան առաջադրել են ապօրինի մեղադրանք՝ մեղադրելով,

«Մանանա Գրեյն» ընկերությունից 56 միլիոն դոլար գողությանն օժանդակելու մեջ: Տղայիս մեղադրել են, որ բանկի համակարգչային բազայից թուղթ է տվել ու այդկերպ օժանդակել գողությանը, բայց դատարաններում հերքվել է այդ վարկածը: Առաջին ատյանի դատարանը դատապարտել է 5, 5 տարվա ազատազրկման, Վերաքննիչ, Վճռաբեկ դատարանը բեկանել են՝ արձանագրելով, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատավարական օրենքի կոպիտ խախտումներ: Գործը կրկին ուղարկվել է առաջին ատյանի դատարան, որտեղ ավելի արտառոց բաներ պարզվեցին, որ տղաս ընդհանրապես կապ չունի այդ հանցագործության հետ: Պարզվեց, որ այն ցուցմունքը, որ կորզվել է իմ տղայի դեմ, եղել է խոշտանգումների, տղամարդկային արժանապատվությունը ստորացնելու արդյունքում: Դատարանը տղայիս դեմ ցուցմունքը ճանաչեց անթույլատրելի, որը հնարավոր չէ մեղադրանքի հիմքում դնել: Բայց դատավճռի օրը մեծ ճնշումների ներքո առաջին ատյանի դատարանը կրկին ոչ օբյեկտիվ դատական ակտ ընդունեց՝ անփոփոխ թողնելով դատավճիռը, պատվերով կատարված ոչ ճիշտ դատական ակտ»,- մեզ հետ զրույցում պատմեց Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը:

Ըստ նրա, այժմ գործը քննող Վերաքննիչ դատարանի վրա նույնպես ճնշումներ են կատարվել.«Գործը քննած քննիչին դատավորը չթույլատրեց մեր փաստաբանին հարցեր տալ: Ակնհայտ է, որ ճնշումներ կան նաեւ Վերաքննիչ դատարանի վրա, ու  ինչ-որ մարդկանց են թաքցրել, որի դիմաց տղայիս զոհաբերել են: Հիմա այլեւս հույս չունենք դատարաններից, չենք ակնկալում արդարադատություն գտնել դատարանում, դրա համար գնում ենք նախագահական նստավայր՝ տղայիս գործի վրա հանրապետության նախագահի ուշադրությունը հրավիրելու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930