Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կբացվի Ճապոնիայի դեսպանատուն

Նոյեմբեր 10,2014 21:49

Այսօր այս մասին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Մոսկվայում տեղակայված Հայաստանի հանրապետության Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Կենիտիրո Սասամեն:

Ըստ նրա, Ճապոնիայի դեսպանատունը Հայաստանում կբացվի հաջորդ տարվա հունվարի մեկից, և ինքը հիմա Մոսկվայից գործուղվել է Հայաստան՝դեսպանատան բացման նախապատրաստական աշխատանքերով զբաղվելու: Խորհրդականի ու քաղաքապետի խոսակցությունը ծավալվեց տարբեր թեմաների շուրջ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ կարող է անել Ճապոնիան Գյումրու համար: Քաղաքագլուխը հիշեցրեց, որ Գյումրին տեխնոպարկ ունի ու հարցրեց, թե ի՞նչ ներդրումներ կարող են անել:

IMG_4558

Այնուհետ Սամվել Բալասանյանն ասաց, որ Ճապոնիան ու Հայաստանը բախտակից երկրներն են, երկուսն էլ երկրաշարժ են տեսել և հետաքրքրվեց դեսպանատան ներկայացուցչից, թե ի՞նչ են անում իրենց քաղաքները վերականգնելու ուղղությամբ: «Ամեն ինչ անում ենք , որ վերականգնվեն»,- ասաց ճապոնացի հյուրը: Գյումրու քաղաքապետը նորից հետաքրքրվեց, թե դեռ շատ անելիք ունե՞ն վերականգնելու: «Դեռևս մարդիկ կան, որոնք ապրում են էդ ժամանակավոր տնակներում, և աշխատանքները դեռ ընթացքի մեջ են և շատ աշխատանք կա»,- ասաց ճապոնացին:

«Դե մենք 26 տարի էդ վիճակի մեջ ենք, 1988 թվականից: Մոտ 25 հազար զոհ ունեցանք, արտադրական պոտենցիալի լուջ կորուստ՝ մոտ 75 տոկոս», իր բախտակից ընկերոջը դժգոհեց Սամվել Բալասանյանը: Քաղաքապետը հետաքրքրվում էր, թե Ճապոնիան ի՞նչ մեխանիզմ է օգտագործում երկրաշարժի դեմ պայքարելու համար:

Հյուրին նվիրեցին Գյումրու մուշուրբա: «Սա երգող բաժակ է»,-ներկայացրեց քաղաքապետը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930