Ինչպես Aravot.am-ին փոխանցեցին Շիրակի մարզային ոստիկանությունից, Գյումրի-Երևան մայրուղում՝ Հոռոմի խաչմերուկում Երևան ուղևորվող ուղևորատար միկրոավտոբուսում բռնկված հրդեհից 7 հոգի մահացել է, նրանց մեջ է նաև վարորդը:
Հոռոմի խաչմերուկում Արթիկից խաչմերուկ մտնող բեռնատար կամազը բախվել է Երևանից- Գյումրի ուղևորվող ուղևորատար միկրոավտոբուսին, շուռ է տվել այն, բեռնատարը՝ նույնպես շրջվել է: Շուռ եկած ուղևորատար միկրոավտոբուսի գազի բալոնն ամենայն հավանականությամբ պայթել է, ու հրդեհ է բռնվել: 7 հոգի տեղում մահացել են, այս պահին 6 մարդու բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն:Ինչպես տեղեկացրեց կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը, 14-ամյա մի երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, վնասվել է գլուխը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ