Ջերմորեն շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչներին Տեղական ինքնակառավարման մասնագիտական տոնի կապակցությամբ:
Անցած տասնութ տարիների ընթացքում Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը ոչ միայն հասցրել է ձևավորվել և կայանալ, այլև հաջողությամբ շարունակում է կերտել է իր պատմությունը:
ՏԻՄ-երը պետության կառավարման համակարգի կարևորագույն բաղկացուցիչներից են: Փորձով ստուգված ճշմարտություն է, որ ժողովրդավարական պետությունն ուժեղ է հատկապես իր ուժեղ համայնքներով, և երկրի կայունությունը հիմնվում է նաև համայնքների զարգացածության ու կազմակերպվածության վրա:
Տեղական ինքնակառավարումը, լինելով պետության կարևոր ինստիտուտներից մեկը, նաև քաղաքացիների համար իրական հնարավորություն է՝ իրացնելու իրենց իրավունքները, ապահովելու նրանց մասնակցությունը հիմնարար հարցերին լուծում գտնելու գործընթացներում, զարգացնելու ինքնակազմակերպումն ու նախաձեռնողականությունը:
Կարդացեք նաև
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ հաջողություններ և հաստատակամություն իրենց պատվաբեր և պատասխանատու գործում:
ՀՀ Նախագահի աշխատակազմ