Հայաստանցի 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը Ղազախստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում երկամարտի 320 կիլոգրամ արդյունքով գրավեց 5-րդ տեղը՝ 2016 թվականի օլիմպիական խաղերի կարեւոր հաշվարկային միավորներ բերելով Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի հաշվարկին:
27- ամյա մարզիկը պոկումում բարձրացրեց 141 կգ, հրումում՝ 179 կգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ