Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գործող Սահմանադրությունը կեղծե՞լ են

Նոյեմբեր 10,2014 19:23

«Իմ տպավորությունն այդ մարդուց այն էր, որ ինքը ոնց որ թե այնքան էլ առողջ չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքացի Անդրանիկ Բաբախանյանի այն պնդումներին, թե Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի 9 անդամներից 5-ն ակտիվորեն մասնակցել են գործող Սահմանադրության կեղծմանը, նշեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը:

Մասնավորապես պարոն Բաբախանյանը պնդում է, թե Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը Սահմանադրության 43-րդ հոդվածի հայերեն տեքստը կեղծել են, «որպեսզի չերևա, որ այդ հոդվածը թույլ է տալիս զրկել քաղաքացուն Հայաստանի քաղաքացիությունից և արգելել գործադուլները», այսպես արձագանքեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը:

Սահմանադրության կեղծման ահազանգ հնչեցնող քաղաքացին հանգում է հետևյալ եզրակացության. «Կեղծումներին այդպիսի մոտեցումը ՀՀ նախագահի կողմից խոսում է այն մասին, որ իշխող ռեժիմը չի նախատեսում հրաժարվել նման թագավորական «արտոնություններից» և չպետք է խաբվել Սերժ Սարգսյանի ՆՀ-207 հրամանագրում գրված «իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու» դեկլարատիվ խոսքերով»:

Այնուհետև պարոն Բաբախանյանը եզրափակում է. «Ինձ և ոչ մեկին չէին թողնում ներկա լինել Սահմանադրական դատարանում անցկացվող նիստերին: Օրենքի փոփոխությունը անցնում է հրապարակային, իսկ հասարակարգի փոփոխումն անցնում է թաքուն: Հայեցակարգում գրված է ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին: Սակայն, ինչու Հայեցակարգը չեն թարգմանել ռուսերեն: Թե ազգային փոքրամասնություններին այն չի վերաբերվում: Այսինքն, Հայեցակարգի համաժողովրդական քննարկում չի եղել: Այդպիսին է լինում ավտորիտար ռեժիմի ժողովրդավարությունը»:

Մեզ հետ զրույցում Վարդան Պողոսյանը չցանկացավ մանրամասնել պարզաբանումներ տրամադրելու առումով, այլ նշեց. «Այդ անձնավորությունը մի անգամ եկել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստին, նման պնդումներ արել, բայց եթե մարդ անհեթեթություններ է ասում, ես չեմ պատրաստվում դրանց պատասխան տալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930