Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կայացավ «Լավագույն համայնք-2014» մրցանակաբաշխությունը

Նոյեմբեր 10,2014 18:33

Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ  այսօր  անցկացվեց «Լավագույն համայնք-2014» մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, համայնքապետեր, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին»  ՀՀ օրենքի համաձայն` նոյեմբերի 10-ը պաշտոնապես նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր:

ՏԿ նախարարի պաշտոնակատար Վ. Տերտերյանը շնորհավորեց ՏԻ մարմինների ներկայացուցիչներին եւ համայնքների զարգացման, տեղական ժողովրդավարության ամրապնդման գործում արդյունավետ աշխատանք  մաղթեց:

«Ակնհայտ է, որ 18 տարին բավարար ժամանակահատված է որոշակի եզրահանգումներ,արդյունքներ ձեւավորելու համար, սակայն մյուս կողմից, հաշվի առնելով ՏԻՄ համակարգի բազմաշերտ ու բարդ համակարգ լինելը,  անկասկած,   փոքր ժամանակահատված է այս ոլորտում  շատ արագ, վերջնական արդյունքներ գրանցելու համար:Բայց մենք պետք է հետեւողական լինենք եւ մեր արդյունավետ աշխատանքով փորձենք լուծել համակարգի առջեւ  ծառացած խնդիրները»,-նշեց Վ. Տերտերյանը:

Նա ընդգծեց, որ վերջին տարիներին ՏԻՄ համակարգի զարգացման առումով  բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել, մասնավորապես` կարեւորելով  Երեւան քաղաքում ՏԻՄ համակարգի  ներդրման ու զարգացմանն ուղղված աշխատանքները, որտեղ գործարկված շատ մոդելներ եւ մեխանիզմներ փորձ կարվի տարածել նաեւ հանրապետության մյուս համայնքներում:

Տեղական ինքնակառավարման օրվա եւ ընթացիկ տարում գրանցած էական ձեռքբերումների համար ՀՀ վարչապետի շնորհակալագրերով պարգեւատրվեցին Կապան,Ստեփանավան քաղաքային համայնքների եւ  Ակունք գյուղական համայնքի ղեկավարները:

«Լավագույն համայնք-2014» մրցանակաբաշխության արդյունքներով` լավագույն քաղաքային համայնք ճանաչվեց  Տավուշի մարզի Դիլիջան  քաղաքը, լավագույն գյուղական համայնք՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքը։

«Մաքուր համայնք» անվանակարգում մրցանակը շնորհվեց Գեղարքունիքի մարզի Գավառ  քաղաքային համայնքին:

«Կանաչապատ համայնք» ճանաչվեց Արմավիրի մարզի  Էջմիածին քաղաքային համայնքը,մշակութային լավագույն քաղաքային համայնք` Շիրակի մարզի Արթիկ քաղաքը:

«Տարվա լավագույն համայնքային կայք» մրցանակին արժանացավ Շիրակի մարզի Գյումրի քաղաքը:

«Լավագույն համայնք» մրցանակաբաշխությունն անցկացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ “Հայաստանի համայնքների միության”  կողմից:

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930