Իրաքի պաշտոնյաները հայտնել են, որ օդային հարվածի հետևանքով վիրավորվել է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին: Պենտագոնից, սակայն, ասել են, որ նշված օդային հարվածի և ահաբեկիչների առաջնորդի վիրավորվելու մասին ոչ մի տեղեկություն չունեն, փոխանցում է «Հուրիեթ»-ը:
Իրաքի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները ալ-Բաղդադիի վիրավորվելու մասին հայտարարությունը տարածել էին նոյեմբերի 9-ին:
ՆԳՆ-ի պաշտոնյաներից մեկը «Ասոշիեյթըդ փրես»-ին ասել էր, որ ծայրահեղականների ղեկավարը վիրավորվել է նոյեմբերի 8-ին Իրաքի արևմտյան Քայիմ քաղաքում՝ զինյալների հետ հանդիպման ժամանակ: ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ևս նշել է, որ ինքը տեղյակ է ալ-Բաղդադիի վիրավորվելու մասին: Երկու պաշտոնյաների խոսքերով, օդային հարվածը իրականացրել են Իրաք օդային ուժերը: Նրանք նաև նշել են, որ տեղյակ չեն, թե ինչ վիճակում է գտնվում այժմ «Իսլամական պետության» առաջնորդը:
Ավելի ուշ լուրը հաղորդել է նաև Իրաքի պետական հեռուստատեսությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ