Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանը հեգնեց կառուցվածքային փոփոխությունները. «Աշխարհի ամենալավ տղա- նախարար»

Նոյեմբեր 10,2014 17:46

«Ըստ իս՝ Միջազգային ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարությունը ստեղծվում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համար: Բայց ես հույս ունեմ, որ այդ քողարկված նախարարության տակ Հայաստանի իշխանությունները տեղ կթողնեն նաև ԵՄ հետ համագործակցության համար»,- ԱԺ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը՝ նշելով, որ հարկավոր է հասկանալ այն տրամաբանությունը, որով առաջնորդվում է կառավարությունը նախարարությունները միավորելով ու մեկ նոր նախարարություն էլ ստեղծելով:

Ըստ նախագծի, որը ներկայացրել է ՀՀ կառավարությունը եւ որը հրատապ կարգով այսօր քննարկվում է խորհրդարանում, երկու նախարարություն միավորվում է, մեկն էլ ավելանում: «Իհարկե, հարկատուների բեռը թեթևացնելն ու նախարարություն կրճատելը նորմալ գործընթաց է, բայց ի՞նչ տրամաբանությունով է դա արվում: Հարց է առաջանում՝ մեր ինչի՞ն է պետք Սփյուռքի նախարարությունը, եթե կա Արտաքին գործերի նախարարություն»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Հիշեցնենք, խոսքը «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծով նախատեսված փոփոխությունների մասին է: Այդ նախագծով առաջարկվում է կառավարությունը համալրել նոր՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությամբ, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը միացնել Տարածքային կառավարման նախարարության`ձևավորելով մեկ՝ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:

Արձագանքելով հարցին` ի՞նչ կասի այն մտադրության մասին` հետագայում ստեղծել նաև Ներքին գործերի նախարարություն, գուցե կադրային սո՞վն է պատճառը, Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Եթե սով է, եկեք բոլորին ազատենք, թող լինի մեկ նախարար: Կլինի աշխարհի «ամենալավ տղա- նախարար» ու կզբաղվի բոլոր գործերով: Էլ ի՞նչ ենք անում Ներքին գործերի նախարարություն, թող լինի՝ Գործերի նախարարություն, որը կզբաղվի բոլոր գործերով՝ ներքին, արտաքին: Սովը այդպես կարելի է հաղթահարել»,- հեգնեց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930