Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը միանձնյա՞ կշարունակի պայքարը. քննարկումներ են ընթանում

Նոյեմբեր 10,2014 17:32

«ՀԱԿ-ԲՀԿ հայացքների տարբերությունը երևում էր դեռ առաջին հանրահավաքի ժամանակ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ տարաձայնություններին` այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի տարաձայնությունները սրվում են: Մեկ օր առաջ ՀԱԿ-ը հայտարարությամբ  հանդես եկավ, որտեղ նշված էր, թե «ՀԱԿ-ը հույժ անհրաժեշտ է համարում, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձեւավորմանը զուգընթաց, որեւէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը»:

Ի պատասխան ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն տարածեց,  որում նշվում է. «Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ շարժմանը մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրի և մասնավորապես ՀԱԿ-ի իրավունքն է՝ ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում` ցանկացած վայրում և ցանկացած պահին»:

Lernik-Aleqsanyan

Պարոն Ալեքսանյանը շեշտեց. «ՀԱԿ-ն ավելի կոշտ պայքարի կողմնակից է, ԲՀԿ-ն` ավելի փափուկ պայքարի»: Մեր դիտարկմանը, թե ԲՀԿ-ի փափկության պատճառն արդյոք այն չէ՞, որ կուսակցությունը դեռ լիովին չի կտրվել իշխանությունից և հաճախ շարժվում է իշխանական սցենարով, պարոն Ալեքսանյանը պատասխանեց. «Այդ ասեկոսեները լուրջ չեմ համարում: Չեմ կարծում, որ ԲՀԿ առաջնորդը սցենարով շարժվող քաղաքական ուժ է, այն էլ իշխանությունների սցենարով: Գուցե դա գալիս է նրանից, որ ժամանակին իշխանության հետ լուծ է տարել, վատ թե լավ իշխանության մաս կազմել, ինչը չէր կարող իր հետագա գործունեության վրա ազդել»:

Մեր հարցին` արդյոք ՀԱԿ-ն ինքնուրույն կսկսի՞ ակտիվ պայքար, պարոն Ալեքսանյանը պատասխանեց, թե դա կախված է ռեսուրսներից: Մեր հարցին` ինչպե՞ս է գնահատում ՀԱԿ-ի ռեսուրսները, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Համարում եմ, որ ՀԱԿ-ն իշխանության դեմ պայքարի ռեսուրսներ չունի, որ հասնի արդյունքի: ՀԱԿ-ը տարբեր ժամանակ պայքարել է տարբեր ուժերի հետ, միայն ՀԱԿ-ը արդեն միավոր է և գնալով ավելի քչանում են ռեսուրսները, ինքն իր մեջ էլ խնդիրներ ունի: Ընդհանրապես իշխանափոխության նպատակի համար պ

Vahagn-Xachatryanայքարը շատ ավելի լուրջ է, քան այսօր մեր ընդդիմադիրներն են փորձում անել»:
ՀԱԿ անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեցինք` ՀԱԿ-ը պատրաստվո՞ւմ է ակտիվ գործողությունների դիմել իր ռեսուրսներով, միանձնյա, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Կա մարտավարական մոտեցումների տարբերություն: Մենք փորձում ենք իրար հետ քննարկել, լուծել այդ հարցերը»:
Մեր դիտարկմանը, թե կարծիք է ձևավորվել, որ եռյակի պայքարում հիմնական ռեսուրսները ԲՀԿ-ինն են, պարոն Խաչատրյանն արձագանքեց. «Այդ հայտարարություններով հիմնական նպատակից շեղելու խնդիր է լուծվում: Հիմնական նպատակը իշխանափոխություն իրականացնելն է: Մեր մարտավարությունը դրանում է կայանում և մեր մոտեցումներում տարբերությունները նոր չեն: Մենք մնացել ենք մեր, իսկ ԲՀԿ-ում՝ դեռ իրենց տեսակետին»:

Հարցին` հնարավո՞ր է տարաձայնությունները չհարթվելու պարագայում ՀԱԿ-ը միանձնյա պայքար մղի, պարոն Խաչատրյանն արձագանքեց, թե եռյակի պայքարը, համատեղ գործողություններն ավելի արդյունավետ են:

Հարցին` հնարավո՞ր է այդպես էլ ընդհանուր հայտարարի չգալու դեպքում ՀԱԿ-ը լքի եռյակը, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Մեր մարտավարական քայլերի հետ կապված համապատասխան հայտարարություն կանենք, թաքցնելու բան չունենք»:
Դիտարկմանը, թե մարտավարական այդ տարբերությունները չե՞ն վկայում այն մասին, որ ԲՀԿ-ն դեռ թելերով կապված է իշխանությանը, պարոն Խաչատրյանը պատասխանեց, թե «պետք չէ ժամանակավրեպ հայտարարություններ անել և եզրակացությունների գալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930