Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետ. «Սյունիքում նոր հանքեր շահագործելու շատ լուրջ ծրագրեր կան» (Տեսանյութ)

Նոյեմբեր 10,2014 17:09

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օրերս Կապանում կառուցվելիք պահածոների գործարանի հիմնարկեքի արարողության ժամանակ հայտարարեց, որ Կապանի տարածաշրջանում աշխատատեղերի ստեղծման ծրագրերը պահածոների գործարանի շահագործմամբ չեն ավարտվելու: Նրա խոսքով` մարտ ամսից եւս մեկ նոր ծրագրի մեկնարկ կտրվի, որի իրականացման դեպքում ոչ թե հարյուրավոր աշխատատեղեր կստեղծվեն Կապանում, այլ` հազարավոր: Մարզպետը փակագծերը չբացելով՝ նշեց, որ նոր աշխատատեղեր կստեղծվեն հանքարդյունաբերության ոլորտում:

«Սյունիքում նոր հանքեր շահագործելու շատ լուրջ ծրագրեր կան: Սյունիքի հարավային մասի հիմնական զարգացումը լինելու է նաեւ լեռնարդյունաբերությունը: էդպես չի, որ մենք պետք է հրաժարվենք հանքարդյունաբերությունից, մենք ունենք բավականին ծննդավայրեր մետաղական, պետք է կարողանանք գայթակղենք ներդրողներին», -Aravot.am-ին տված հարցազրույցում ասաց մարզպետը` առանց մանրամասնելու, թե խոսքն ինչ ծրագրերի մասին է:

Իսկ մեր այն հարցին, թե արդյոք հանքարդյունաբերության զարգացումը չի՞ վնասի նոր մեկնարկած ծրագրին` մաքուր մթերք արտադրելու եւ արտահանելու գործընթացին, վերջինս պնդեց, որ հանքարդյունաբերությունը այդ ամենին չի խանգարելու: «Չեմ կարծում՝ Կապանի հանքերը կարող են այս գործարանին վնասեն, ամեն մեկն իր տեղն ունի, հավատացեք, չի խանգարելու», – տեղեկացրեց Սուրիկ Խաչատրյանը:

Մանրամասները` տեսանյութում

 

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Սյունեցու «աչքը լույս»: Մահաբեր պոչամբարների ու հանքակույտերի արանքում թող գնա լոբի վարի կամ մոշ հավաքի,որ սովից չմեռնի, իսկ ԱՅԼԱՍԵՐՎԱԾ հանքային բարոնները թող ավե՛լի հարստանան՝ սյունեցո՛ւ ազգային հարստության/ընդերքի հաշվին:

    «Աշխատատեղ ստեղծելը» դարձել է ԱՅԼԱՍԵՐՎԱԾ հայքային բարոնների շարունակական ԲԼԵՖԸ. բայց արի ու տես,որ կապանցու/սյունեցու 2/3-ը աղքատ-չքավոր է,իսկ 1/3-ը «բարեկամ» ռուսաստանի մութ խորքերում նոքարություն է անում:

    Սյունիքի ԲՈԼՈՐ պոչամբարները ՍԽԱԼ են կառուցված. մի բան անու՞մ ես սրա դեմ. իբր թե «մարզպետ» ես:

    ՀԳ. Ավետիք Բուդաղյանի հոգին գիշերը քեզ այցելու՞մ է: Իմացիր, որ ԱՄԲՈՂՋ հայ ազգի թիվ 1 ԱՏՎԱԾ անձն ես:

  2. Լևոն says:

    Երբ տգիտությունը դառնում է կառավարման համակարգի սիրելի հատկությունը` այսպիսի բաներ դեռ շատ կլինեն: Որտեղ որ կառուցվելու է այդ պահածոների գործարանը (Սյունիք համայնքում), համաձայն գիտական ուսումնասիրությունների ողջ գյուղմթերքը աղտոտված է ծանր մետաղներով: Մեկ էլ Լիսկան նոր տերմին է հա հնարել «ծննդավայրեր մետաղական»

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930