Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբլու կտրուկ տատանումները շուտով կդադարեն. Պուտին. Росбалт

Նոյեմբեր 10,2014 16:53

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ռուբլու կտրուկ տատանումները սպեկուլյատիվ են և շուտով կդադարեն, փոխանցում է «Ռոսբալտ»-ը:

«Այսօր մեզ մոտ նկատվում է [ռուբլու] փոխարժեքի սպեկուլյատիվ թռիչքներ, բայց նկատի առնելով սպեկուլյանտների դեմ Կենտրոնական բանկի գործողությունները՝ շուտով այն կդադարի: Այս իրադարձությունները, որոնք մենք այժմ տեսնում ենք արժույթի շուկայում, ոչ մի կապ չունեն տնտեսական հիմնարար պատճառների և գործոնների հետ: Ամեն ինչ կընկնի համապատասխան հավասարակշռության մեջ», – ասել է Պուտինը Պեկինում ԱՏԷՍ-ի գագաթնաժողովի ժամանակ:

Նոյեմբերի 5-ին տատանումների ռեկորդը հասել էր 1 դոլարի դիմաց 48,65 ռուբլու, իսկ եվրոյի դիմաց՝ 60,27: Սակայն նույն օրը այն իջել էր 45,68-ի և 56,70-ի, իսկ երեկոյան կրկին բարձրացել 46,70-ի և 58,22-ի:

Այսօր արժույթի շուկաները բացվեցին ամերիկյան և եվրոպական փոխարժեքների անկման պայմաններում:

Պատրաստեց Հովհաննես Իշխանյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930