Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական կարգադրիչի նախկին կինը ամուսնու համազգեստը չի լվացել, քանի որ երբեք հագած չի եղել

Նոյեմբեր 10,2014 16:25

Դատական 13 կարգադրիչների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունն այսօր վերածվեց զավեշտի, քանի որ դատակոչված 10-ից ավելի վկաները զվարճալի ցուցմունքներ էին տալիս եւ չգիտեիր՝ ծիծաղե՞ս, թե՞ լաց լինես:

Դատակոչված վկաներից մեկը ցույց տվեց ամբաստանյալին, որի հետ առերեսման էր ենթարկվել, սակայն պարզվեց, որ «ամբաստանյալը» փաստաբան Տիգրան Աթանեսյանն է, որն իր պաշտպանյալի՝ Գրիգոր Գրիգորյանի կողքին էր եղել առերեսման ժամանակ:

Մեկ այլ վկա գնացել է աշխատանքի Թբիլիսյան խճուղում գտնվող դատարան, որը «օֆիս» էր՝ նրա ըմբռնմամբ:

Վկաներից մեկը՝ Հրանտ Դավթյանը, աշխատանքի ընդունվելու դիմում էր ներկայացրել 2010թ., սակայն «ընդունվել» էր 2013թ.: Դատարանի հարցին՝ բանկոմատի քարտ ունեցե՞լ է, պատասխանեց՝ «նոր էին տվել, սակայն քննիչը ձեռքիցս վերցրեց»: Այս վկային ընդունել էին աշխատանքի Մասիվի դատարանում. հարցրեցին, թե որտե՞ղ է գտնվում «Մասիվի դատարանը», պատասխանեց՝ Մասիվում:

Վկաների հարցաքննության զավեշտը հասավ գագաթնակետին, երբ հայտնվեց դատակոչված վկա Ելենա Հարությունյանը: Ի սկզբանե նա ասաց, որ ամուսնալուծված է, իսկ նախաքննության ժամանակ լարված հարաբերություններ են ունեցել ամուսնու հետ, սակայն ինչպես նախաքննության ժամանակ, այնպես էլ դատարանում հարցեր էին տալիս ամուսնու վերաբերյալ, որից վկան ընդհանրապես տեղյակ չէր: Ամուսնու վերաբերյալ հարցնում էին՝ աշխատե՞լ է դատական կարգադրիչ, վկան պատասխանեց. «Դատարանի աշխատակցի համազգեստ չի հագել, չեմ լվացել, այն հագած, կեղտոտ չի եղել: Սուրենը մեկնել է Մոսկվա, սեղանին թողել էր իր աշխատավարձի քարտը: Քարտի ետեւում գրվածը Սուրենի ձեռագիրը չէ»:

Մեկ այլ վկա՝ Գուրգեն Բարսեղյանը, վատառողջ է եղել, չի ներկայացել աշխատանքի, երբեւէ դատական կարգադրիչ չի աշխատել, ու երբ մեկ այլ գործով իրենց պետք են եղել փաստաթղթեր, ամեն ինչ վերցրել է, բացի աշխատանքային գրքույկից. «Դե, աշխատանքային գրքույկս կարեւոր չէր»:

Դատակոչված վկաները մի նմանություն ունեն. դա հիշողության պակասն է, այն էլ ամենակարեւոր հարցադրումների ժամանակ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930