Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կենդանասերները պահանջում են լուծարել «Յունիգրաֆ իքսը»

Նոյեմբեր 10,2014 16:20

«Դեռեւս 4 տարի առաջ շան մայրիկին եւ մնացած ձագուկներին տարել էին, այս շունը փախել էր նրանցից, ես պահեցի: 4 տարի պահում էի շանը, ստերջացրել էի, ուներ համապատասխան վզկապ, տանս մոտ ուներ բույն»,- այսօր` նոյեմբերի 10-ին, «Նոյյան տապան» մամլո սրահում իր սպանված շանը հիշում էր Արմինե Բանուչարյանը:

Նրա պնդմամբ` նոյեմբերի 5-ին «Յունիգրաֆ իքս» թափառող կենդանիների վնասազերծման եւ ստերիլիզացման ծառայություն ՍՊԸ-ի աշխատակիցները կրակել են քնած շանը: Նա նշեց, որ գիշերվա ժամը 3-ին լսել են իրար հաջորդող երկու կրակոց եւ շան վնգստոց. «Համոզված լինելով, որ մեր շանը սպանել են, դուրս վազեցինք, տեսանք՝ «Ուազ» մակնիշի հսկայական մեքենա էր, որի հետեւից մարդատար մեքենա էր գնում: Աղմուկ-աղաղակից մեքենան փախավ: Շունն արդեն սատկած էր, հնարավոր չէր փրկել, նույն պահին մտել եմ տուն եւ զանգահարել եմ ոստիկանություն»:

Ոստիկանությունը եկել է միայն հաջորդ օրը: Արմինե Բանուչարյանը տարել է շանը փորձաքննության. «Շան սրտի վրա կար 6 անցք, չնայած իրենք հերքում են, որ ընդհանրապես նման բան չի կատարվում եւ կրակոցներն արգելված են, համենայնդեպս` սա փաստ է, որ եկել են եւ տեր ունեցող շանը կրակել: Գուցե, անտուն շուն լիներ, հնարավոր լիներ անցնել: Քանի որ շունը տեր ուներ, ես թույլ չտվեցի, որ շանը տանեին, եթե տանեին, ես փաստ չէի ունենա` ապացուցելու համար, որ շանը կրակել են»:

Նա նշեց, եթե «Յունիգրաֆ իքսը» իրավասու չէ կատարել իր աշխատանքները կամ էլ կատարում է ոչ պատշաճ մակարդակով, կենդանասերները պահանջում են ընկերության լուծարումը. «Թո’ղ այս գործը հանձն առնեն այն կազմակերպությունները, որոնք իրոք սիրում են կենդանիներին»:

Aravot.am-ը փորձեց խոսել նաեւ «Յունիգրաֆ իքս» թափառող կենդանիների վնասազերծման եւ ստերիլիզացման ծառայություն ՍՊԸ-ի հետ, սակայն ընկերությունը չէր պատասխանում մեր զանգերին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930