Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիան պետք է 2015-ից հետո ռազմավարություն մշակի Հայոց ցեղասպանության ճանաչման արշավի դեմ. թուրք դիվանագետ. Hurriyet

Նոյեմբեր 10,2014 16:11

Հայկական կազմակերպությունները սկսել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արշավը, և Թուրքիան պետք է այդ միջոցառումների դեմ ռազմավարություն մշակի, հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության քաղաքականության մշակման վարչության տնօրեն Ալթայ Ջենգիզերը, փոխանցում է «Հուրիեթ»-ը:

«Ես նոր եմ վերադարձել Վաշինգտոնից, ու տեսել եմ, թե ինչպես են այնտեղ տարվում նախապատրաստական աշխատանքները, – ասել է դիվանագետը, – նրանց նպատակը Թուրքիային իր անցյալի մեջ խճճելն է»

Ըստ Ջենգիզերի, Թուրքիայի համար 2015թ. վատագույն սցենարներից մեկը կլինի այն, որ ԱՄՆ-ը օգտագործի Հայոց ցեղասպանություն եզրը:

«Թուրքիան կանի ամեն հնարավորը, որպեսզի կանխի հայերի պնդումները, որոնք հարվածում են թուրքերի ինքնությանը: Բայց ժամանակը ցույց կտա, թե ինչ հաջողության կհասնենք: Եթե մենք ձախողվենք, ապա անհրաժեշտ կլինի 2015թ. հետո ռազմավարություն մշակել, այլ տարբերակ չկա», – ասել է նա:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930