Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում անց են կացվում «Միասնություն 2014» անունը կրող օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություններ: ԼՂՀ ՊԲ-ի կողմից զորավարժությանը մասնակցում են ավելի քան 30000 զինծառայողներ, այդ թվում նաև զորահավաքային ռեսուրսից, 1550 միավոր հրետանային միջոցներ, 600 միավոր զրահատեխնիկա, 300 միավոր ՀՕՊ միջոցներ, այդ թվում նաև Ս-10ՄԱ ԶՀՀ-ներ, 1300 միավոր հակատանկային միջոցներ, 160 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 3000 ավտոմեքենա:
Զորավարժությունները անցկացվում են նախատեսված պլանի համաձայն: Մասնակից շտաբները, ղեկավարման մարմինները, հրամանատարները և ողջ անձնակազմը ցուցաբերում են պատրաստականության բարձր մակարդակ` հաջողությամբ իրականացնելով առաջադրված մարտական խնդիրները:
Զորախաղերը շարունակվում են: Դրանց հետագա ընթացքի և արդյունքների մասին այլ մանրամասներ կհաղորդենք հաջորդիվ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն