Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատական դեպարտամենտի գործով, չգիտես ինչու, «վկաները Ղարաբաղում են»

Նոյեմբեր 10,2014 15:10

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի եւ ստորաբաժանման 12 աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործով այսօր դատարան ներկայացած վկաներից Արա Հայրապետյանը հայտնեց, որ կնոջը աշխատանքի են ընդունել 2012թ. որպես դատական կարգադրիչ, գրավոր դիմել է պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանին, սակայն մի քանի օր հետո զանգել են, զգուշացրել, որ առողջական խնդիրների հետ կապված նա չի գնա աշխատանքի: 2 տարի անց՝ այս տարվա հունիսին դիմում են գրել՝ կնոջը աշխատանքից ազատելու համար:data-9

Մեղադրողի հարցին, թե ինչո՞ւ 2 տարի հետո դիմում գրեց, վկան ասաց, որ «խառնված ենք եղել, ժամանակ չի եղել»: Մեղադրողը հակասություններ տեսավ նախաքննության ժամանակ տրված եւ դատարանում տրված ցուցմունքների մեջ, մասնավորապես՝ այս վկան հայտնել էր, որ «Գեղամ Գրիգորյանը հորդորել է, որ կինը աշխատանքի չգնա, ստաժի հետ կապված»: Վկան հայտնեց, որ ցուցմունքը գրել է քննիչը, համակարգչով եւ որ Գ. Գրիգորյանը ոչինչ իրեն չի հորդորել, ինքն է 2 տարի առաջ դիմել նրան՝ կնոջը աշխատանքի ընդունելու հետ կապված:

data-5

Դատավոր Արշակ Վարդանյանի հարցին՝ որտե՞ղ է կինը գտնվում, վկան պատասխանեց՝ Ղարաբաղում: Դատավորը ռեպլիկի կարգով նկատեց, թե այս գործով վկաներից շատերը, չգիտես ինչու, Ղարաբաղում են գտնվում:

Դատարան ներկայացած Էլյա Դավթյանը այդպես էլ չպատասխանեց, թե ով, ինչպես, ինչ ժամանակով, ինչ պայմաններով է իրեն ընդունել աշխատանքի Շենգավիթի դատարանում որպես դատական կարգադրիչ:

data-4Բավականին բուռն անցավ դեպարտամենտի նյութատեխնիկական ապահովության վարչության պետ Արթուր Եղիազարյանի հարցաքննությունը: Այն կապված էր վարչությունում աշխատանքի ընդունված Արմեն Պետրոսյանին ճանաչել-չճանաչելու, նրանց միջեւ խոսակցություն լինելու, 6-րդ վարչություն բերման ենթարկվելու, ինչպես նաեւ իբրեւ 1000 դոլար կաշառք տալու պատմության հետ: Վկան դատարանում ասաց, որ ինքը արձակուրդից գալուց հետո 2013թ. նոյեմբերին տեսել է նոր աշխատակից՝ Արմեն Պետրոսյանին: Այսինքն՝ Ա. Պետրոսյանի աշխատանքի ընդունվելուց նա տեղյակ չի եղել:

data-6Մինչդեռ Միսակ Մարտիրոսյանը դատարան ներկայացրեց ներկայիս դատական դեպարտամենտի պատասխանատուներից ստացված մի փաստաթուղթ, համաձայն որի՝ վկան աշխատանքի է ներկայացել 2013թ. նոյեմբերի 8-ին, իսկ Արմեն Պետրոսյանի հրամանը տրվել է նոյեմբերի 10-ին: Ըստ վկայի, անցյալ տարվա սեպտեմբերի 23-ին Արմեն Պետրոսյանին 6-րդ վարչության բերման են ենթարկել եւ Միսակ Մարտիրոսյանի հարցին էլ, թե ի՞նչ հարցրեցին, վկան պատասխանել էր. «Ենթադրում եմ՝ մեքենայի գումարի հետ կապված խնդիր է առաջացել»:

data-2

Այս վկային 6-րդ վարչությունը բերման էր ենթարկել հաջորդ օրը՝ սեպտեմբերի 24-ին, իսկ նրա հարցաքննությունը եղել էր գիշերվա ժամը 4.30-ից մինչեւ 5.15: Միսակ Մարտիրոսյանի հարցին՝ ինչո՞ւ մնացիք այդքան, վկան պատասխանեց՝ չթողեցին: Այն հարցին, թե կարո՞ղ էիք դուրս գալ, վկան պատասխանեց՝ ոչ:

data-8

Ի դեպ, այս վկային պահել են 14 ժամ: Ըստ նրա՝ սպասել են, որ քննիչը գար եւ նախաքննության ժամանակ նա հայտնել էր, որ իրեն Արմեն Պետրոսյանը իր աշխատասենյակում ասել է, որ ուզում է ցուցմունք տալ, թե աշխատանքի է ընդունվել 1000 դոլար կաշառք տալով: Վկան դատարանում ասաց, որ ինքը անլուրջ է համարել եւ իրեն հետագայում չի հետաքրքրել Ա. Պետրոսյանի ասածը:

data-7

Դատարանը հրապարակեց Միսակ Մարտիրոսյանի եւ այս վկայի միջեւ առերես հարցաքննության արձանագրությունը: Հարցաքննությունը եղել էր 2013թ. հոկտեմբերի 13-ին: Մանրամասները՝ քիչ հետո:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930