Լրահոս
Օրվա լրահոսը

Երգչուհի Լիլուն` «Գրան պրի» մրցանակակիր

Նոյեմբեր 10,2014 15:02

Ստոկհոլմում տեղի ունեցած «Բալթիք Վոյաժ» 6-րդ արվեստների միջազգային փառատոնին Հայաստանն առաջին անգամ ներկայացրած երգչուհի Լիլուն շահել է «Գրան պրի» մրցանակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հայտնեց ինքը՝ երգչուհին:

Երգչուհին իր ելույթի ժամանակ ներկայացրել է Վարդուհի Վարդանյանի «Հայաստան» երգը եւ ամերիկացի երգչուհի Alicia Keys-ի «Fallin’» երգը: «Բալթիք Վոյաժ» արվեստների միջազգային փառատոնը տեղի է ունեցել նավի վրա` Ռիգա-Ստոկհոլմ-Ռիգա երթուղու ժամանակ:

Փառատոնին այս տարի եղել է 30 մասնակից: Կովկասից մասնակցել է միայն Հայաստանը:

Մրցույթի ժյուրիի անդամ եւ երաժշտական պրոդյուսեր Սերգեյ Գրիգորյանը վստահ է, որ Լիլուին մրցույթին օգնեց հաղթել ոչ միայն իր ձայնը, այլեւ տեսքը եւ բեմական վարպետությունը: Սերգեյ Գրիգորյանը իր խոսքում նշեց, որ այս ամենը դեռեւս Հայաստանում չկա, իսկ դրա մեղավորը` լրագրողներն են, որոնք թույլ չեն տալիս, որ այդ ամենը Հայաստանում շատ լինի, քանի որ, իր խոսքով` «մենք գալիս ենք հին դպրոցից»:

Պրոդյուսերի խոսքով` Լիլուն չի հաղթել այն բանի համար, որ հենց ինքը` որպես ժյուրիի անդամ, եղել է հայ. «Դուք կարող եք ներկայացնել այնպես, ինչպես ուզում եք, բայց իմացեք` մեր հարեւան երկրներում այս հաղթանակը տոն կսարքեին»:

Նրա խոսքով` ժյուրիի անդամներից ոմանք անգամ արտասվեցին «Հայաստան» երգի կատարման ժամանակ:

Հարցին, թե ինչու մրցույթի մասին ոչ ոք չգիտեր, Սերգեյ Գրիգորյանը պատասխանեց. «Իսկ դուք ո՞ր մրցույթի մասին գիտեք, միայն Եվրատեսիլի եւ Նոր ալիքի՞ »:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սեդա says:

    Իսկ ով է պարտավոր բոոր մրցույթների մասին իմանալ?

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930