Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երևանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը, կարծես պետական գաղտնիք լինի, չեն տրամադրում

Նոյեմբեր 10,2014 14:46

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. 

Նախորդ երեք ամսում Ձեզ ուղղված իմ մի քանի հարցումներին ի պատասխան այն մասին, թե ըստ վարչական շրջանների ո՞ր մանկապարտեզում քանի՞ երեխա է հերթագրված, այդպես էլ պատասխան չեմ ստանում, որովհետև ասում են, որ ստույգ թիվը հայտնի չէ: Իմ որևէ նամակում ես հերթագրված երեխաների ստույգ թիվը չեմ խնդրել:

Ունեմ փաստաթուղթ, որից երևում է, թե 2014 թվականին Երևանի թվով 10 մանկապարտեզներում և 3 դպրոցներում նախադպրոցական տարիքի քանի երեխա է ընդգրկվելու նոր բացված խմբերում:

Ձեռքիս տակ է նաև Ձեր ստորագրությամբ ս.թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ մանկապարտեզ ընդունվող երեխաների կանխատեսելի թիվը՝ ըստ վարչական շրջանների: Այսինքն` ենթադրում եմ, որ Երևանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը պակասելու է:

Հետևաբար, ինչո՞վ է պայմանավորված նոր ուսումնական տարում ըստ Երևանի մանկապարտեզների հերթագրված երեխաների ուսումնասիրության արդյունքները թաքցնելը, եթե իհարկե այն կա:

Եթե չկա, ապա խնդրում եմ Երևանի Կենտրոն, Աջափնյակ, Արաբկիր, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նոր-Նորք, Դավթաշեն, Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներից պահանջել ըստ յուրաքանչյուր վարչական շրջանի` մանկապարտեզներում հերթագրված երեխաների թվի մասին քաղաքապետարանի աշխատակազմին տրամադրվելիք տեղեկությունները:
Կից ներկայացնում եմ նամակագրությունը.

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության անդամ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930