Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում էլ Վրաստանի նման կոալիցիան կփլուզվեր. Իսկանդարյան

Նոյեմբեր 10,2014 14:14

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը բնական է համարում Վրաստանում կոալիցիայի քանդման գործընթացը: Նրա համոզմամբ, եթե Հայաստանում ևս նման կոալիցիա լիներ, ապա նույն ճակատագրին կարժանանար, կփլուզվեր:

«Պատկերացրեք՝ եթե Հայաստանում միավորվել են բոլոր քաղաքական ու ոչ քաղաքական ուժերն իշխանության դեմ, մարքսիստներից մինչև դաշնակներ, Տեր-Պետրոսյանից սկսած մինչև Ծառուկյան, օլիգարխներից սկսած՝ վերջացրած ՕԵԿ-ով»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետը:

Նրա գնահատմամբ, Վրաստանում ընդդիմության նոր կենտրոն է ձևավորվում և դեռ կդժվարանա ասել, թե արդյոք Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կհամագործակցի Սաակաշվիլիի հետ, թե ոչ: Չնայած Վրաստանում ստեղծված խառնաշփոթին, Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ, Վրաստանը նախընտրելու է Եվրաասոցացման համաձայնագիրը՝ միաժամանակ չի հապաղելու հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ:

Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին՝ նա այն որակեց ունիկալ՝ բացատրելով, որ վերջին 20 տարիներին Վրաստանն ու Հայաստանը մշտապես տարբեր քաղաքական ճամբարներ են ընտրել, բայց դա չի խանգարել, որ հարաբերությունները նորմալ լինեն:

Վերջում էլ եզրափակեց, թե Վրաստանի հետ հարաբերությունները փչացնելու դեպքում Հայաստանին մեծ հարված կլինի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930