Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց Զարուհի Փոստանջյանին (Տեսանյութ)

Նոյեմբեր 10,2014 13:17

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր, հերթական քառօրյայի մեկնարկին հարց ուղղեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Հիշեցնելով, որ նախորդ քառօրյայի ժամանակ, երբ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին մեղադրեց դավաճանության մեջ, ԱԺ նախագահը հրահանգեց անջատել պատգամավորի խոսափողը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դրանից հետո ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ընդդիմությանը մեղադրեց դավաճանության մեջ, բայց դուք նրա խոսափողը չանջատեցինք, հետո ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, եւ չնայած անընդհատ ասում եք, որ ԱԺ-ում հավասարության սկզբունք կա, դուք նրա խոսափողը եւս չանջատեցիք»:

Պատգամավորի խոսքով, խորհրդարանը քաղաքական ամբիոն է, հետեւաբար յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի արտահայտելու իր տեսակետը. «Եթե ընդդիմությունից որեւէ մեկն իշխանության հասցեին քննադատություններ է հնչեցնում, ապա դուք այստեղ եռակի անգամ շատ եք, եւ կարող եք արձագանքել, հետեւաբար առաջարկում եմ զերծ մնալ ելույթներն անջատելուց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան ասաց, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանի ելույթներն իրեն կամ այլ ՀՀԿ-ականների դուր չեն գալիս, բայց պատգամավորը, ի տարբերություն Զարուհի Փոստանջյանի, անձնավորված չի խոսում եւ վիրավորական արտահայտություններ չի հնչեցնում: «Բարեկրթության սահմաններն անցնել պետք չէ»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Վարման կարգով խոսքի իրավունք ստացավ նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, որը, սովորույթի համաձայն, նետվեց պաշտպանելու Սերժ Սարգսյանին: Բաբուխանյանը Սերժ Սարգսյանին համեմատեց պետության հետ, եւ նրա հասցեին հնչած ցանկացած քննադատություն համարեց քննադատություն պետությանը:

Դարձյալ վարման կարգով խոսքի իրավունք ստանալով` ԱԺ պատգմավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ քառօրյայի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ նիստերի դահլիճից եւ որոշ պատգամավորների ելույթներից ալիեւյան նավթադոլարների հոտ է առնում: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ սույն հայտարարությամբ պետք է զբաղվի ԱԱԾ-ն. «Ես ԱԱԾ-ին կոչ եմ անում ուշադրություն հրավիրել այս փաստի վրա: Թող պարոն Բաղդասարյանին հրավիրեն, եթե հետաքննությամբ չպարզվեց, ապա ստացվում է, որ իշխանության համար Ալիեւը պարզապես ծխածածկույթ է, որի տակ ուզում են քողարկել իրենց գործերը»: Այլապես, ըստ Փաշինյանի, ստացվում է, որ «Հայրենասիրությունը սրիկայի վերջին հանգրվանն է»:

Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ նետեց, թե պետք է ուսումնասիրվեն արտասահմանից եկող այն գումարները, որոնք գալիս են տարբեր պատգամավորների անուններով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայկ Բաբուխանյանի պես «պատգամավորներն» են Հայաստանի/հայի ողջ ողբերգությունը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930