Նոյեմբերի 25- ին ժամը 18:00-ին Մոսկվա Կինոթատրոնի Կապույտ դահլիճում կկայանա «Իմ Աստծոն փնտրելիս» ֆիլմի պրեմիերան։ Նախօրեին ներկայացվել է ֆիլմի թրեյլեռը:
Ժապավենում տեղ են գտել Երուսաղեմում, Բեթղեհեմում և Հայաստանի բազմաթիվ սրբավայրերում կատարված բացառիկ նկարահանումներ։ Հեղինակն իբրև ուխտավոր այցելել է Իսրայել ու քայլել Հիսուս Քրիստոսի քայլած ճամփաներով՝ վավերագրելով Երուսաղեմում հայկական ներկայությունը։
Նախագծի խորհրդատուն է Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի տեսուչ Տ․Թեոդորոս Վրդ. Զաքարեանը։