Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեգա» խանութը կատարեց ՏՄՊՊՀ պահանջը. 7 միլիոն դրամ տուգանքը արդեն վճարվել է պետբյուջե

Նոյեմբեր 10,2014 12:36

ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ, կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վեգա» ընկերության հայցն ընդդեմ Հանձնաժողովի մերժվեց: ՏՄՊՊՀ որոշումը մնաց ուժի մեջ:

Հիշեցնենք, որ նախորդ ամանորյա տոներին «Վեգա» խանութների ցանցը, գնումներ կատարելիս սպառողներին խոստանում էր մինչև 110 տոկոս զեղչ: Տնտեսվարողի կողմից անիրական և կեղծ զեղչ հայտարարելու համար Հանձնաժողովը հարուցել էր վարչական վարույթ, որի ընթացքում հաստատվել է որ «Վեգա» խանութների ցանցի կողմից դրսևորվել է անբարեխիղճ մրցակցություն, ինչի համար էլ նշանակվել է տուգանք՝ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի 1 տոկոսի չափով, որը կազմում է մոտ 7 միլիոն դրամ:

Ընկերությունը դատական կարգով բողոքարկել է ՏՄՊՊՀ որոշումը: Դատական բոլոր երեք ատյաններում բողոքը մերժվել է: 7 միլիոն դրամ տուգանքը վճարվել է պետբյուջե:

Մինչ այսօր ՏՄՊՊՀ-ը դատական կարգով պարտված որևէ գործ չունի: Բողոքարկված բոլոր որոշումները մնացել են ուժի մեջ:

ՏՄՊՊՀ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930