Ալմաթիում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
Այսօր վաղ առավոտյան պայքարի մեջ մտան կանաց 53 կգ քաշայինների «B» խմբի մասնակիցները, որոնց մեջ է հայաստանցի Աննա Գովելյանը:
Մեր մարզուհին արդեն ավարտել է մրցելույթները: Նա պոկել է 80 կգ, հրել՝ 95 կգ եւ երկամարտում ցույց տվել 175 կգ արդյունք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ