Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռիչ Քոմփյութերսը» պետբյուջե կվճարի 10,5 միլիոն դրամ. ՏՄՊՊՀ որոշումը իրավաչափ է

Նոյեմբեր 10,2014 12:30

«Էյջ-Թի Էլեքթտրոնիքս» ընկերությունը ևս («Ռիչ Քոմփյութերս») դատական կարգով վիճարկել էր ՏՄՊՊՀ որոշումը: Դատարանը Հանձնաժողովի որոշումը թողել է անփոփոխ:

Հիշեցնենք, որ այս ընկերությունը ևս ֆինանսական տուգանքի էր ենթարկվել կեղծ գովազդի համար: Հայտարարել էր, որ միայն անձնագրի և սոցիալական քարտի առկայության դեպքում կարելի է տեղում ապառիկ գնում կատարել, սակայն պարզվել էր, որ այն իրականությանը չի համապատասխանում:

Ընկերության հանդեպ նշանակվել էր նման իրավախախտման համար առավելագույն՝ տարեկան հասույթի 1 տոկոսի չափով տուգանք, որը կազմում է մոտ 10,5 մլն դրամ:

Մինչ այսօր ՏՄՊՊՀ-ը դատական կարգով պարտված որևէ գործ չունի: Բողոքարկված բոլոր որոշումները մնացել են ուժի մեջ:

ՏՄՊՊՀ մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930