Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Խաչատրյան. Իսլամական խալիֆայության թիրախներից մեկն, ամենայն հավանականությամբ, Հայաստանն է

Նոյեմբեր 10,2014 12:22

«Վտանգի այն աստիճանը, որն իրականում այսօր կա, ըստ էության, Հայաստանում այդպիսի վտանգի զգացողություն չկա»,- այսօր՝ նոյեմբերի 8-ին, «Նոյյան տապան» մամլո սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԵՊՀ դասախոս, կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝ աշխարհը մնում է անհաղորդ, որ այդ տարածքներում քրիստոնյաներ են ոչնչանում: Նա նշեց, որ պատկերացումը, թե Իսլամական պետությունը մի որոշ տարածքում է մնալու, սխալ է. Իսլամական պետությունը տարածաշրջանում տարածվում է եւ մոտենում է Հայաստանի հարակից տարածքները. «Միանշանակ է, որ վերջին ժամանակաշրջանի պատմության մեջ Իսլամական խալիֆայության դիրքերից թիրախավորված են առանձին պետություններ, որոնցից մեկն, ամենայն հավանականությամբ, Հայաստանն է: Ես այդ առումով «ամենայն հավանականությամբ»-ն էլ չէի ցանկանա ասել, որովհետեւ սեպտեմբերի 21-ին Դեր Զորում պայթեցրած հայ եկեղեցին ուղղակի ցույց է տալիս, որ Իսլամական պետությունը, որպես թիրախ ունի նաեւ Հայաստանը: Այն գիտակցումը, որ թուրքալեզու իսլամի հավաքական միավորման համար, ինչպես իրենք են նշում, պարտադիր անհրաժեշտ է Հայաստանի բացակայությունը, այսինքն՝ Հայաստանը յուրօրինակ սեպի նման բաժանում է թուրքալեզու իսլամը Իրանի հետ միասին. Թուրքալեզու իսլամի ամբողջականացումը Թուրքիայից Ադրբեջան եւ միջինասիական հանրապետություններ տեղի չի ունենում եւ դրա գլխավոր խութը դիտարկվում է Հայաստանը»:

Վարդան Խաչատրյանը հայտարարեց, որ Հայաստանի համար չի կարող վտանգ չներկայացնել այն հանգամանքը, որ Ադրբեջանում տեղի է ունենում քաղաքացիական գիտակցության անցում: Նա վտանգավոր է համարում ոչ թե տարածքներից եկած քարոզիչները, որոնք հավաքում են մարդկանց, որպեսզի նրանք գնան եւ պատերազմեն, այլ արդեն գոյություն ունեցող կազմակերպությունները, որոնք հայտարարում են Իսլամական պետությանը իրենց ենթակայության մասին. «Նոր պատմություն կոչվածը ձեւավորվել է երկու համաշխարհային կրոնների միջեւ պայքարի արդյունքում: Իսլամական ներքին կողմնորոշումն այն է, որ իսլամը պետք է հաղթի, այնուամենայնիվ, այդ խոսքերն այնպիսի դատարկ զանգի հնչյուն չեն, ինչպիսին է մեր համար քրիստոնեության տարածումն ամբողջ աշխարհում: Նրանց համար դա կենաց ու մահու պայքարի յուրօրինակ դաշտ է, որտեղ նրանք պատրաստ են ներդնել ամեն ինչ, ընդհուպ մինչեւ կյանքը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930