Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկին Փանջիկիձեի փոխարեն՝ պարոն Բեշիձեն

Նոյեմբեր 10,2014 11:55

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թբիլիսիում մեկնարկել է ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի կազմակերպած Հարավկովկասյան ԶԼՄ-ների 11-րդ համաժողովը: Այս համաժողովին նախատեսված էր նաեւ Վրաստանի արտաքին գործոց նախարար Մայա Փանջիկիձեի ողջույնի խոսքը, սակայն, ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ էր եկել, եւ օրեր առաջ Մայա Փանջիկիձեն՝ փոխնախարարների հետ միասին, հրաժարական էր տվել: Վրաստանի իշխանության անունից հանդես եկավ Ռեվազ Բեշիձեն՝ Վրաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրենը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: Նա ասաց, որ արդեն 11 –րդ տարին է անցկացվում այս համաժողովը, որից վերջին հինգ տարիները՝ իր ղեկավարությամբ: Տիկին Միյատովիչը, շնորհակալություն հայտնելով Վրաստանին, որտեղ ինքը իրեն զգում է ինչպես տանը, եւ որը մշտապես ջերմորեն ընդունում է ԵԱՀԿ կազմակերպած համաժողովները, նա ցավով նշեց, որ շատ փորձեր է արել համաժողովը տեղափոխելու նաեւ Երեւան եւ Բաքու, սակայն իրեն դա չի հաջողվել. «Ցավոք սրտի, դա այդպես էլ չստացվեց, բայց ես հուսով եմ, որ կկարողանանք այս կոնֆերանսները հետագայում անցկացնել նաեւ Հարավային Կովկասի մյուս երկրներում»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930