Նոյեմբերի 8-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Ա. Խաչատրյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելիս նկատել են մի երիտասարդի, որը բացահայտ հափշտակել է մի քաղաքացու ձեռքի պայուսակը և դիմել փախուստի: Ոստիկանները հետապնդել են նրան և բերման ենթարկել բաժին: Կողոպուտ կատարողը 1973 թ. ծնված Վալերի Դ.-ն էր:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն