Հայոց ցեղասպանությունից անցել է արդեն 99 տարի. շուտով մոտենում ենք 100 ամյակի նախաշեմին: Այս տարիներին Ցեղասպանության ճանաչմանն ուղղվել են անհաշվելի ջանքեր, կատարվել է հսկայածավալ աշխատանք, բայց արդյունքները շոշափելի չեն: Այս մտահոգությամբ եւ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Հայաստանում և սփյուռքում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ` նկարահանվում են ֆիլմեր, բացվում են ցուցահանդեսներ անցկացվում են համաժողովներ և այլն:
Ցանկանում եմ խոսել մի յուրօրինակ ու հետաքրքիր ցուցահանդեսի մասին, որին վերջերս ականատես եղա: Մետրոյի «Երիտասարդական» կայարանում տեսածիցս ապշեցի, նկատեցի որ հենց այդտեղ մի շատ հետաքրքիր ցուցահանդես էր բացվել Հայաստանի Հանրապետության Մշակույթի Նախարարության ու Pan Armenian ֆոտո գործակալության կազմակերպության միջոցներով:
Ցուցահանդեսում երկու լեզուներով` հայերեն ու անգլերեն ներկայացված են Հայոց Ցեղասպանության վերապրողների մասին հուշերն ու կենսագրություններ և լուսանկարները: Հետաքրքրական է այն փաստն, որ ցուցահանդեսի վայրն ընտրված է հենց Երևանի Քաղաքապետարանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը: Վայր, որտեղ իրենց օրվա մի մասն են անցկացնում երիտասարդները` ուսանողներ, աշակերտներ, պատանիներ,ինչպես նաև մասամբ մեծահասակ սերնդի ու տարբեր խավերի ներկայացուցիչներ: Հատկանշական է ընտրված տեղը նաև այն առումով,որ երիտասարդ սերունդն ավելի մոտիկից կծանոթանա մեր երկրի պատմության ամենածանր էջերից մեկին` ցեղասպանությանը:
Կարդացեք նաև
Այսպիսով` ոչ ոք չի մոռացվել,ոչինչ չի մոռացվել,եկեք առաջնորդվենք այս խոսքերով ու պարտադրենք մեր հարևանին ճանաչել ու ընդունել ցեղասպանության փաստը:
100-ամյա տարելից են ասում, պարոն լրագրող: