Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նմա՞ն է 88-ի Շարժմանը

Նոյեմբեր 10,2014 10:35

ՀԱԿ-ը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, որում կոչ է արել իր քաղաքական գործընկերոջը, ոչ իշխանական Եռյակի մյուս անդամին՝ ԲՀԿ-ին չսահմանափակվել տարբեր բնակավայրերում «միասնական» (ենթադրվում է, դարձյալ Եռյակի) շտաբներ ստեղծելով, այլ նաեւ՝ շարունակել ակտիվ քաղաքական գործողությունները, մասնավորապես՝ հանրահավաքները:

Հավանաբար, զուտ քաղաքական մարտավարություն առումով ՀԱԿ-ի այդ հորդորը տեղին է: Բայց ուզում եմ ուշադրություն դարձնել երկու հանգամանքի վրա: Նախ՝ մի՞թե քաղաքական գործընկերները պետք է իրար հետ շփվեն հրապարակային հայտարարությունների միջոցով: Նրանք չունե՞ն խնդիրները քննարկելու այլ խողովակներ:

Երկրորդ՝ եթե ԲՀԿ-ն չի ուզում այս պահին հանրահավաքներ ունել, ապա ի՞նչն է ՀԱԿ-ին խանգարում հանրահավաք հրավիրել ինքնուրույն: Ռեսուրսնե՞ր չկան: Բայց չէ՞ որ սա, ընդդիմադիրների բնորոշմամբ, «Համաժողովրդական շարժում» է եւ, նրանց կարծիքով, շատ նման է 88-ի Ղարաբաղյան շարժմանը: Այն ժամանակ է՞լ էին մարդիկ «ռեսուրսների» օգնությամբ գալիս հրապարակ:

Կարո՞ղ եք պատկերացնել, որ 88-ին լինեին «Ղարաբաղ» կոմիտեի հարուստ եւ աղքատ անդամներ, եւ աղքատները հարուստներին կոչ անեին՝ դուք փող ծախսեք, մարդկանց բերեք հրապարակ, որպեսզի մենք հայտնվենք հարթակում եւ բոցավառ ճառեր արտասանենք:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930