Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մինչեւ ապրիլի 24-ը Հայաստանում հեղափոխություն ենք անելու». Վարդան Հակոբյան

Նոյեմբեր 09,2014 21:20

Հիմնադիր խորհրդարանի անդամներն այսօր շրջել են Արագածոտնի մարզի քաղաքներով ու գյուղերով եւ իրազեկել մինչեւ ապրիլի 24-ը իրենց նախատեսած հեղափոխության մասին:

«Հարյուրամյակն առանց ռեժիմի» ծրագրի մասին լսելով՝ Աբովյանի, Հրազդանի, Նոր Հաճնի ու կից գյուղերի քաղաքացիները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու եւ ոգեւորվածությամբ են ընդունել այդ նախաձեռնությունը»,- պատմեց Խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը: Նրա խոսքով, երկու շաբաթ հետո նրանք կկրկնեն իրազեկման ավտոերթը այլ մարզերում:

«Մինչեւ ապրիլի 24-ը ժամանակ է տրված իշխանություններին ինքնակամ հեռանալու, եթե՝ ոչ, ապա այդ օրը հիմնադիր խորհրդարանը իրագործելու է հեղափոխությունը: Իսկ հեղափոխությունը կիրագործենք քաղաքացիական անհնազանդության, անկոտրում կամքի, տուն չգնալու տարբերակով»,- ասաց Վարդան Հակոբյանը:

Մեր հարցին, եռյակն էլ է իշխանափոխություն ծրագրել, երկու իշխանափոխությունը տարբեր մարդկանց կողմից իրար չե՞ն խանգարի, ասաց.« Չեմ կարծում, որ եռյակը իշխանափոխություն անի: Նա այդ մասին հայտարարություն չի արել ու չի անելու: Եթե անի էլ, դա կլինի անձանց տեղափոխություն, ու եթե Սերժ Սարգսյանին փոխարինի Գագիկ Ծառուկյանը, դրանով ոչինչ չի փոխվի: Տարբերություն չենք դնում եռյակի ու գործող իշխանության միջեւ, իշխանությունը իշխանափոխության մասին որ խոսում է, մի քիչ անհասկանալի է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Nara says:

    Վարդան, բոստան ունես????? Այ, հենց քո բոստանում էլ կանես հեղափոխությունը,ոնց որ խորհուրդ էր տվել Գ Սահակյանը:)))))))))

  2. Maxim says:

    Nara-ի ու գալուստի խելքով՝ Զիմբաբվեն նույնիսկ երազանք կլինի հայերի համար։

  3. Արթուր says:

    Նախախորհրդարան եք ինչ եք, եթե ուզում եք օգնել աջակցել, երկրին էս վիճակից հանողներին, օգնեք, բայց մի փնովեք, թե ուրիշներին փնովվելով ինքնակայանալը մոդայա դարձել․

  4. Հակոբ says:

    Էն լ ով ա խոսում, դու ուր, հեղափոխությունն ուր, դուք դեռ էտքան չեք աճել, ինքնուրուոյն նման գործողություն իրականացնելու համար․․․եթե ուզում եք մասնակցել,Եռյակին միացեք, տենց ավելի շատ բան կանեք էս երկրի համար․

  5. Արտակ says:

    եթե Նախախորհրդարանը Հեղափոխություն է ուզւոմ անել, թող անի.. ուղղակի բոլորն էլ գիտեն, որ հեղափոխությունը միայն իրազեկելով չի, այլ կոնկրետ գործերով, իսկ այդ գործերին դեռ ականտես չենք. Միայն թե այն ինչ անում է Նախախորհրդարանը, թող չանի Եռյակին փնովելով, այալպես ստացվում է, որ իրենք ոչինչ չեն անում, իսկ անողներին էլ խանգարում են. իսկ Եռյակը այսօր լուրջ շարժում է ստեղշել, ,որի նպատակը երկրում համակարգային լուրջ փոփոխությունների հասնելն է

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930